Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը լուրջ կասկածների տեղիք է տալիս

Կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնելը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը համարում է լրջագույն խնդիր ` շեշտելով, որ դա մեծացնելու է կառավարության նկատմամբ հասարակության ունեցած անվստահությունը։ «Ես սա, միանշանակ, հետընթաց եմ համարում տեղեկատվության մատչելիության, հանրային մասնակցության առումով. նախորդ 10 տարիներին կառավարության նիստերն եղել են դռնբաց և լրագրողներն արձանագրել են այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ նիստեր ընթացքում, ինչը միայն դրականորեն է ազդել կառավարության գործունեության թափանցիկության և ինչ-որ առումով նաև կառավարության հանդեպ վստահության ձևավորման վրա, իսկ հիմա փակելով նիստերը լուրջ կասկածների տեղիք են տալիս, թե այդ ինչեր են այնտեղ կատարվելու, որ անհրաժեշտություն է առաջանում փակել դռները լրատվամիջոցների, հետևաբար նաև հանրության առջև», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Շուշան Դոյդոյանը։

Վերջինիս դիտարկմամբ, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցվեն և հակակոռուպցիոն ռազմավարությունը ծառայի իր նպատակին, ապա կառավարության ողջ գործունեությունը, բոլոր գործընթացները պետք է լինեն բաց ու հրապարակային, մինչդեռ նման օրենքի նախագիծը նշանակում է, որ այսուհետ կառավարությունը կկարողանա ամբողջությամբ կառավարել կառավարությունից դեպի հասարակություն գնացող ամբողջ լրատվական հոսքը։

Հիշեցնենք, որ կառավարության փետրվարի 1-ի նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որն օրենքով սահմանված կարգով կներկայացվի նաև ԱԺ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները՝ նախարարը նշեց նաև, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Օրենքի նախագծով սահմանվում է, որ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:

 

Մանրամասները`տեսանյութում։

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում