Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Աշխարհի գերտերությունները իրար դեմ թող սանկցիաներ անեն, մենք էլ առիթից օգտվենք

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:

Պարոն Նիկողոսյան, Ռուսաստանում հերթական ստորագրահավաքն է սկսվել՝ Երևանում Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջով: Անգամ կլոր սեղան է անցկացվել ՌԴ պետդումայում: Ինչպե՞ս եք գնահատում: Ինչո՞ւ Ռուսաստանի այդ քայլից բխող գործողություն սեփական ինքնիշխանությունն ու սուվերենությունը բարձրացնող քայլեր ու գործողություններ չի ձեռնարկվում:

-Հիմա սկսվել է պրոցես, ընթանում է ստորագրահավաք: Նախ և առաջ, դրանով պետք է զբաղվի Ռուսաստանում հայկական համայնքը և Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը: Բացի այդ, ինչպես նախկինում էլ նշել եմ, թելադրյալ ստորագրահավաքներ են: Ովքե՞ր են գալու այդ արձանը հանելու: Մենք պետք է դրան տեղիք չտանք:

-Դուք էլ այն կարծիքին եք, թե դա ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեության դրսևորո՞ւմ է: Էդվարդ Նալբանդյանն էլ նման կարծիք էր հայտնել և նշել՝ ցանկալի չէ հայտնվել այդ խայծը կուլ տվածի կարգավիճակում:

-Իհարկե: Ռուսաստանը բազմազգ երկիր է, և միայն ռուսներ չեն ապրում: Ապրում են միլիոնավոր թուրքեր և ադրբեջանցիներ, այլ ազգեր, որոնք մեզ հետ հիմա թշնամական գործողությունների մեջ են: Մենք դրա դեմ պետք է պայքարենք խելացի, ոչ թե կռիվ տանք և դուրս գանք ռուսների դեմ: Նրանք ռուսներ չեն: Եվ ես այդ կերպ եմ պատկերացնում:

Ի՞նչ պետք է անել դրան հակադարձելու համար:

-Դրա պատասխանը պետք է տա Հայաստանի ԱԳՆ-ն, դեսպանությունը, հայկական համայնքը, համայնքի նախագահը: Այ իրենք պետք է մտածեն՝ ինչ պետք է անել, որովհետև այդ ամենը պետք է ուղղորդվի Հայաստանի կողմից, ոչ թե Ռուսաստանի:

-Կարծում եք՝ թերացե՞լ են աշխատանքում:

-Իմ կարծիքով՝ ոչ թե թերացել ենք, այլ նաև շատ ուշացել ենք, վաղն էլ կարող է ասեն՝ ուրիշ արձան հանեք՝ Անդրանիկի արձանը հանեք: Ստորագրահավաք են անում. հետո, ինչ ենք անելու, վերջը ի՞նչ է լինելու:

-Հակահայկական տրամադրություններ հատկապես նոյեմբերից հետո նկատո՞ւմ եք:

-Հակահայկական տրամադրություններ չկան, հակահայկական տրամադրությունները գնում են վիրտուալ դաշտում, ընդամենը մի քանի հոգի խոսում են Երևանից, մի քանի հոգի էլ խոսում են Ռուսաստանից: Իսկ ընդհանուր ժողովուրդը ապրում է իր համար հանգիստ, իր համար ստեղծում է, արարում է, ապրում է, առօրյա հոգսերով են զբաղված, ընդհանրապես քաղաքականությամբ չեն էլ զբաղվում, իրենք առօրյա հոգսերով են զբաղված: Ճիշտ է, մտահոգված են պատմական հայրենիքով, Հայաստանով, հայ ժողովրդի ճակատագրով, բայց այնքան հոգսեր ունեն, որ զբաղված են իրենց հոգսերով:

-Հունվարի 19-ին Ադրբեջանը հերթական ԲՏՌ 82Ա խմբաքանակը ստացավ Ռուսաստանից։ Այս քայլը ինչպե՞ս եք գնահատում:

-Սա Ռուսաստանի արտաքին ռազմավարական քաղաքականությունն է, որը ոչ ոք չի կարող փոխել: Նույն Ադրբեջանն էլ Ռուսաստանի համար համարվում է բարեկամանական, ռազմավարական գործընկեր: Մենք պետք է մեր ներսում ավելի լավ աշխատենք, որ նույն ռազմատեխնիկան էլ ավելի շատ բերենք Հայաստան, ոչ թե սկսենք մտածել՝ ով ում ինչի է տալիս: Կամ Ալիևը, ասում են, էս ինչ բանը հայտարարեց, մենք չպետք է ուշադրություն դարձնենք Ալիևի ասածներին, մենք պետք է ուշադրություն դարձնենք և հետևենք մեր նախագահին, թե նա ինչ է ասում:

-Բայց չէ՞ որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ռուսաստանը խախտում է պայմանավորվածությունը:

-Ես չեմ տեսնում, որ բալանսը խախտվում է, ես տեսնում եմ, որ այդ բալանսը գնալով կարգավորվում է: Եվ մենք չգիտենք՝ Հայաստանն ինչ զենքեր  է ստանում, օրինակ, ես չգիտեմ:

Արցախյան խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի անդամներից մեկն էլ Ռուսաստանն է, և որի վրա դրված է ավելի ակտիվ բանակցություններ վարել խնդրի լուծման համար: Ռուսաստանի ցանկացած քայլ, իմ կարծիքով, համաձայնեցված է ԵԱՀԿ խմբի համանախագահների հետ: Ռուսաստանը ինքնագլուխ որևէ բան չի անում: Մենք մեր մեջ պետք է ման գանք խնդիրը, մենք պետք է համախմբվենք, մենք համախմբման կարիք ունենք, որը, ցավոք սրտի, շատ դժվար է, բայց հնարավոր է:

-ԱՄՆ-ն հրապարակեց ՌԴ պաշտոնյաների և գործարարների պատժամիջոցների ցանկը: Սա ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի վրա:

-Բնականաբար, այդ հետևանքները ավելի կխորանան, բայց Հայաստանի վրա ազդեցություն չի ունենա, մենք Ռուսաստանի հետ պետք է մեր առևտուրը զարգացնենք: Հիմա աշխարհի երկու գերհզոր պետություններ կիրառում են իրար նկատմամբ սանկցիաներ, թող անեն, և մենք այս առիթից պետք է օգտվենք և շահած դուրս գանք: Այս սանկցիաները, ի վերջո, ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հանդեպ են կիրառվել: Հիմա գետի վարարման պահն է, մենք պետք է շատ զգոն և զգույշ լինենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում