Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինները հաստատել են 3 ծնողների երեխաների բեղմնավորման 2 փորձ: Այս մասին հայտնում է New Scientist ամսագիրը:
Նշվում է, որ մեթոդը մշակել է ղազախ-ամերիկացի կենսաբան Շուքրաթ Միթալիփովը: Փորձագետները սպասում են, որ 3 ծնողների առաջին երեխաները կարող են ծնվել Մեծ Բրիտանիայում արդեն 2018 թ.:
Պրոցեդուրան ըստ էության կլոնավորում է հիշեցնում: Գիտնականները հանում են բեղմնավորված ձվաբջջի միջուկը և այն տեղափոխում են դոնորական ձվաբջջի մոջ, որի միջուկը նախապես հեռացվում է: Հետո այն փոխպատվաստում են իրական կամ փոխնակ մոր արգանդի մեջ: