Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թիլերսոնը խոստացավ հայերին, բայց չկատարեց իր խոստումները

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2017 թ. փետրվարի 1-ին, ամերիկյան Սենատը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատեց աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկի՝ ExxonMobil կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և ղեկավար Ռեքս Թիլերսոնին: Ու թեև սկսած 2016 թ. նոյեմբերից՝ որպես այս պաշտոնի հավակնորդներ շրջանառվում էին մի շարք այլ հայտնի մարդկանց անուններ, որոնց թվում էին Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին, նախկին նահանգապետ, այժմ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին, այնուամենայնիվ, նախագահ Թրամփն ի վերջո ներկայացրեց հենց Թիլերսոնի թեկնածությունը: Թիլերսոնը նշանակվեց այս պաշտոնում, թեև դարձավ Միացյալ Նահանգների պատմության մեջ Սենատում ամենաշատ «դեմ» ձայներ ստացած պետքարտուղարի թեկնածուն: Թիլերսոնի թեկնածությանը կողմ էին քվեարկել 56, դեմ՝ 43 սենատորներ: Նախկին հակառեկորդը պատկանում էր Հենրի Քլեյին, որը ծառայել է ԱՄՆ 6-րդ նախագահ Ադամսի վարչակազմում հեռավոր 1825-29 թթ.:

Բնականաբար, մեզ ավելի շատ հետաքրքրում է ԱՄՆ պետքարտուղարի գործունեության՝ Հայաստանին, հայությանը և հայկական խնդիրներին վերաբերող հատվածը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Միացյալ Նահանգները լուրջ ազդեցություն ունի ինչպես աշխարհի շատ ռեգիոններում, այնպես էլ մեր տարածաշրջանում, և իրականում կարևոր դեր է խաղում Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության մի քանի առանցքային ոլորտներում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ որպես համանախագահող պետություն: ԱՄՆ-ը տարիներ առաջ ակտիվ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հաշտեցման ուղղությամբ, կարող է ազդել մեր երկրի արտաքին քաղաքականության մի շարք այլ ուղղությունների վրա: Թերևս ավելորդ է հիշեցնել, որ Միացյալ Նահանգները բարեկամական երկիր է և չափազանց կարևոր գործընկեր Հայաստանի համար, աջակցում է ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսական, ֆինանսական, մշակութային, հումանիտար և այլն: Եվ այս առումով սպասելիքները Վաշինգտոնից և մասնավորապես ամերիկացի դիվանագետներից միշտ էլ բարձր են:

Մեկ տարի առաջ Սենատում կայացած լսումների ժամանակ Թիլերսոնը պատասխանեց ամերիկացի սենատորների, մասնավորապես՝ Ռոբերտ Մենենդեսի, Էդ Մարքիի հարցերին՝ հայտարարելով, թե պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում ինքը կաշխատի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ, երկարաժամկետ լուծում գտնելու համար:
Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է Թիլերսոնի մի քանի այլ խոստումներ: Մասնավորապես, նա ասել էր, թե կօգնի Հայաստանին սիրիացի փախստականների հարցում, կաջակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

«Եթե նշանակվեմ այս պաշտոնում, կաջակցեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տնտեսական և քաղաքացիական հասարակությունների հարաբերությունների հաստատմանը»,- սենատոր Մենենդեսի հարցմանն ի պատասխան՝ ասել էր Թիլերսոնը:
Բայց գործնական քայլեր առայժմ, կարծես թե, չեն արվել: Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ մեկ տարվա գործունեության ընթացքում Թիլերսոնը, ըստ էության, ակտիվորեն ներգրավված չի եղել մեզ հետաքրքրող որևէ գործընթացի:

«Մեկ տարի առաջ ստանձնելով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը՝ Թիլերսոնը հայ համայնքին, հայ համայնքի միջոցով նաև հայ ժողովրդին խոստացել էր աշխատել Հայաստանի հետ մի քանի ուղղություններով, այդ թվում՝ փախստականներին աջակցելու, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցերում, և նրա այդ հայտարարությունները՝ մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, շատ հետաքրքրական արձագանքներ էին այն ժամանակ ստացել Վաշինգտոնում: Բայց, հավանաբար, այսօրվա իրավիճակում Միացյալ Նահանգները նախ ինքը պիտի կարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, հետո նոր փորձի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, որովհետև իրականում թուրք-ամերիկյան հարաբերություններն այսօր շատ ցածր մակարդակի վրա են: Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ ի՞նչ է արել Թիլերսոնը մեկ տարվա ընթացքում, ապա ըստ էության, ակտիվորեն ներգրավված չի եղել որևէ գործընթացի: Իհարկե, ԱՄՆ-ը նշանակել է Մինսկի խմբի նոր համանախագահ, որը բավական ակտիվորեն մտել է գործի մեջ, այցելել է տարածաշրջան, հանդիպել է հակամարտող կողմերի հետ: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որևէ բան չի արվել: Գործնական քայլեր չեն արվել նաև փախստականների հարցում Հայաստանին աջակցելու ուղղությամբ, և կարծում եմ, որ առաջին տարվա ընթացքում Թիլերսոնը իր մի քանի խոստումները դեռևս չի իրականացրել: Հույս ունենանք, որ մոտ ապագայում նա դեռևս կհասցնի անդրադառնալ այդ հարցերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:

Եթե համեմատենք ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության վերջին երեք ղեկավարներին, ապա թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Ջոն Քերին և թե՛ Ռեքս Թիլերսոնը շատ լավ ծանոթ են մեր տարածաշրջանին՝ տարբեր հանգամանքների բերումով, բայց, իհարկե, Քլինթոնն ու հատկապես Քերին ավելի մեծ դեր են խաղացել հայկական խնդիրներին վերաբերող գործընթացների առաջմղման առումով: Քերին ընդհանրապես, կարելի է ասել, հայամետ լոբբիի ամենավառ ներկայացուցիչներից է եղել 1990-ականների սկզբին: Նա եղել է հայկական հանձնախմբի անդամ ամերիկյան օրենսդիր մարմնում, մշտապես աջակցել է հայ համայնքի նախաձեռնություններին, եղել է հայտնի 907-րդ բանաձևի հիմնական հեղինակը: Քլինթոնը շատ ակտիվ էր հայ-թուրքական հաշտեցման «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ և այս գործընթացի հիմնական նախաձեռնողներից էր: Իսկ Թիլերսոնը մեր տարածաշրջան է եկել որպես ExxonMobil-ի աշխատակից և ղեկավար, մասնավորապես եղել է Ադրբեջանում, և նույնպես պատկերացնում է Հարավային Կովկասի խնդիրները, բայց քանի որ մեր ռեգիոնը չի մտնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ, այդ պատճառով ամերիկացիներն առանձնապես ակտիվ չեն այստեղ:

«Բնականաբար, հայտարարություններ կամ պատասխաններ հարցերին եղել են: Թիլերսոնը հայտնել է Միացյալ Նահանգների՝ տարիներ ի վեր որդեգրած դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման, միջազգային իրավունքների սկզբունքների՝ զենքի և սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության վերաբերյալ: Այս հայտարարությունները եղել են, բայց ավելին չի արվել: Ինչպես գիտեք՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպում չի եղել, թեև Ադրբեջանի նախագահի հետ Թիլերսոնը հանդիպել է Թուրքիայում»,- ավելացրեց Սուրեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում