Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Ալեքսեյ Հեքիմյանի երգերի նոր մեկնաբանություններով նշվել է երգահանի 90-ամյա հոբելյանը

«Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար» և մի շարք այլ հայտնի, սիրված երգերի հեղինակ, Դաղստանի արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործությունները նրա հոբելյանին նվիրված երեկոյին առաջին անգամ հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ: Հատուկ հյուրերն էին Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրեգվաձեն:

Համերգը տեղի ունեցավ փետրվարի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Մեզ համար շատ կարևոր է այս համերգային ծրագիրը, Հեքիմյանի պես մեծ կոմպոզիտորին ներկայացնելը: Համերգը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հիշել նրա երգերը, նոր ձևաչափով մատուցել դրանք հանրությանը մեր հրաշալի հյուրերի և տարբեր ժանրերում ստեղծագործող երգիչների միջոցով: Այն բովանդակությունը, որը երաժշտասերներն այսօր կլսեն, կարծում եմ՝ տպավորիչ կլինի»,-նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա հավելեց, ոգևորված են, սիրով են պատրաստվել՝ փորձելով նոր շունչ հաղորդել Հեքիմյանի հանրահայտ «Կռունկ», «Կարուսել» և այլ հանրահայտ երգերին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։

Սիրված երգիչ Վախթանգ Կիկաբիձեն պատմեց իր և Հեքիմյանի ծանոթության մասին: «Մի օր ինձ զանգահարեց Վրաստանի ԱԱԾ-ի փոխգնդապետը: Նա ասաց, որ Մոսկվայից Ալեքսեյ Հեքիմյանն է եկել, ով ինձ համար երգ է գրել, և ես պարտավոր եմ գնալ իրենց հետ: Մերժեցի, բայց ինձ ստիպեցին գնալ: Երբ տեսա Հեքիմյանին, նա ասաց, որ 14 երգ է գրել ինձ համար: Երգեցի նրա ստեղծագործությունները, մենք լավ ընկերներ դարձանք»,-ներկայացրեց երգիչը: Նա շեշտեց, որ Հեքիմյանը հրաշալի գործեր ունի, որոնք սիրով է հնչեցրել:

Համերգին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաև Ալեքսեյ Հեքիմյանի որդիները՝ Ռաֆայելը և Միքայելը:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկնոջ հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում