Վրաստանի կառավարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է պատրաստել, որը պատժի խստացում է ենթադրում օրենքով գողերի համար։ «Նաև պատժելի է դառնում «գողական աշխարհի» ներկայացուցիչներին դիմելը»… Ես վստահ եմ, որ այս քայլերը արդյունք կտան երկրում անվտանգության բարելավման և բնակչության պաշտպանության տեսակետից»,– ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Հիմա հինգից ութ տարի ազատազրկում է սպառնում միայն «գողական աշխարհ» մտնելու համար, իսկ օրենքով գողերին Վրաստանում յոթից մինչև տաս տարի ազատազրկում է սպառնում։