Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

Մենք վաճառել ենք սոցիալական բունտի մեր իրավունքը. Զոյա Թադևոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

Տիկին Թադևոսյան, կառավարության հավանությանն արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ որոշեցին «փակել» կառավարությունը:

-Ես այս քայլը կմեկնաբանեի հետևյալ կերպ. առաջիկայում կառավարության ղեկավարը Սերժ Սարգսյանն է լինելու: Եվ չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին արժե մեկնաբանել, նիստերը բաց անցկացնել, քանի որ պետք է ժողովրդի նյարդերը խնայել: Պատկերացրեք, շատ ճիշտ որոշում է: Եվ քանի որ կառավարության նիստերն ավելի հաճախ են ցուցադրվում, քան նախագահի այցելությունները, հետևաբար այդ տեսանկյունից հայ ժողովրդին պետք է խղճալ և խնայել: Այս քայլով նա կթաքցնի այն չիմացությունը կամ հարցերին համապատասխան լուծում տալու ունակության բացակայությունը, և դա արդեն ակնհայտ չի դրսևորվի: Դրա համար էլ այս որոշումը կայացվում է հենց հիմա, որպեսզի հետո կայացնելու դեպքում տարակուսանք չառաջանա:

ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը իր հարցազրույցում անդրադարձել է երեսուն տոկոս աղքատության մասին: Նա նշել է, որ այս խնդիրը կարող է լուծվել աշխատատեղեր բացելով: Նա ասել է, որ ամեն ինչ կանի, որ ներդրումներ բերի Հայաստան: Արդյո՞ք սա իր գործառույթներից շեղում չի նշանակում: Արդյո՞ք Հայաստանում աղքատության ցուցանիշը կարելի է փոխել աշխատատեղեր ստեղծելով:

-Անշուշտ, աղքատության ցուցանիշը միշտ էլ կարելի է զբաղվածությամբ փոխել: Ոչ միայն օտարերկյա ներդրումները, այլ նաև տեղական ներդրումները Հայաստանում ավելի քիչ են օգտագործվում, քանի որ դրա համար բարենպաստ միջավայր չկա: Հայաստանից ավելի քան 1 միլիարդ դրամից ավելի կապիտալ է դուրս գալիս: Եվ եթե լինեին պայմաններ, որ գոնե դրանք չարտահոսեն, դուրս չգան երկրից, դրանք ներդրումների կվերածվեն: Բայց Արմեն Սարգսյանը երևի Հայաստանի՝ վերջին տարիների իրավիճակը լավ չի ուսումնասիրել: Նա չի պատկերացնում, որ Հայաստանում այնպիսի տնտեսական միջավայր է ձևավորված, որտեղ միայն ցանկությամբ չէ, որ կարող ես ներդրումները խթանել, օտարերկրյա ներդրումներ բերել, զբաղվածությունը մեծացնել: Այստեղ լուրջ խոչընդոտ կա, և այդ լուրջ խոչընդոտը նստելու է կառավարության ղեկին: Եվ այդ լուրջ խոչընդոտը, որը զբաղվելու է նաև օրենսդրությամբ, ինքն ուղղակի կկանխի դա: Մենաշնորհված տնտեսական դաշտը շատ ձեռնտու է ապագա վարչապետին: Իսկ նախագահն այսօր արդեն ուղղակի կմնա ցանկությունների դաշտում, մտքեր արտահայտողների դերում: Ամենակարևորը, որ այս գաղափարը, ներդրումները և աշխատատեղերը կտանեն աղքատության կրճատման, «Նոբելյան մրցանակի» հարիր միտք է: Նա ոչ մի նոր բան չի ասում, տարիներ շարունակ բոլորս էլ դա ասում ենք: Առաջին հերթին պետք է կանգնեցնել արտագաղթը: Արմեն Սարգսյանը գիտի՞, որ մեր մարդկային կապիտալը էապես նվազել է, իսկ ցանկացած երկրում ներդրումային մթնոլորտը աշխուժացնելու գործոններից կարևորագույնը աշխատուժն է կամ հենց մարդկային կապիտալ ասվածը, որն ունի գիտելիքներ, ունակություն, փորձ և այլն, բայց այդ կապիտալը Հայաստանից շատ արագ հեռանում է: Ինչպե՞ս պետք է կանգնեցնել նրանց արտահոսքը: Ենթադրենք՝ ներդրումները եկան, բայց եթե չկա մարդկային կապիտալը, ներդրումները ոչինչ են: Եվ այդ ներդրումները միայն կգան այն ժամանակ, երբ կլինի համապատասխան մարդկային ներուժ և շատ բարենպաստ օրենսդրական այնպիսի դաշտ, որը կտանի ներդրումների արդյունավետության բարձրացման: Սրանք չկան Հայաստանում: Այսինքն՝ ուղղակի դրա մասին խոսել հենց այնպես, Հայաստանի տնտեսության մասին ուղղակի միտք արտահայտել, կարծում եմ, ապագա նախագահին հարիր վարքագիծ չէ: Եվ նա պետք է լուրջ վերաբերվի Հայաստանին, եթե իսկապես ուզում է Հայաստանում ինչ-որ մի գործ անել:

-Ըստ էության՝ Հայաստանում կապիտալը հոսում է, որովհետև դաշտը վստահելի չէ՞ ներդրումների համար:

-Այո՛, հոսում է, որովհետև Հայաստանից արտագաղթում են այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում ունեին իշխանությունների բարի վերաբերմունքը իրենց հանդեպ, ունեին արտոնություններ, որոնք օգտագործում էին ավելի մեծ եկամուտներ ստանալու և հարկեր չվճարելու հնարավորություններից օգտվելով: Հիմա դրանք չկան, և կամաց-կամաց նեղանում է այդ շրջանակը: Շատ լավ գիտեք, թե որքան գործարարներ, որքան հայտնի մարդիկ, ովքեր իշխանության այսպես կոչված բարի վերաբերմունքից օգտնվում էին, հիմա հեռացել են երկրից՝ իրենց հետ տանելով իրենց կապիտալը: Եվ կարծում եմ, պաշտոնական վիճակագրության մեկ միլիարդ կապիտալի արտահոսքը ավելի փոքր թիվ է, քան իրականում այն թիվը, որ Հայաստանից արտահոսում է:

-Վերջին մեկուկես տարվա մեջ առաջին անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը Եվրոպա այցելեց և Ցյուրիխում նա գործարարներին կոչ արեց՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանոմ, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում, քանի որ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը: Իրականում այս բոլոր ելույթները իրականության հետ որևէ աղես չունե՞ն:

-Իհարկե չունեն: Դրանք ուղղակի, այսպես կոչված, հերթապահ խոսքեր են, որոնք կարող են ցանկացած համայնքի հետ հանդիպման ժամանակ օգտագործել: Սրանք կենացի մակարդակի հասնող խոսքեր են, և ամենևին էլ ծանրակշիռ մոտեցումների արդյունքում ձևավորված մտքեր չեն: Եվ իրականում իրենք չգիտե՞ն, թե Հայաստանում դրությունն ինչպիսին է, շատ լավ գիտեն, բայց չգիտեն՝ ինչ ասեն, պարզապես ուրիշ ասելիք չունեն: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում հիմնական չարիքը կոռուպցիան է: Եվ կոռուպցիայի ընկալման համաթիվը վատացել է չորս միավորով: Ինչքան ավելի ընկնում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, այնքան ավելի դա ցուցադրում է, որ երկրում տնտեսական իրավիճակը վատթարացել է:

-Ի դեպ, կառուպցիայի դեմ պայքարի մասին խոսում է Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում, նաև Հայաստանում հայտարարեց, որ կոռուպցիան քաղցկեղ է: Զրույցի սկզբում նշեցիք, որ նա է դառնալու վարչապետ: Եթե իրական պայքար չլինի կոռուպցիայի դեմ, մարդու իրավունքների, դատական համակարգում փոփոխությունների առումով արդյո՞ք ֆորս-մաժորի առաջ երկիրը չի կանգնի:

Այն, որ մեր երկրում փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, սա շատ արդիական հարց է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի, դատական համակարգում անարդարության առումով: Բայց ենթադրենք՝ մի նոր համակարգ են ստեղծում, մի նոր կարգավորման մարմին, և այդ մարմնում, որպես կոորդինացնող մեկը, նստում է անունով գող, և նա սկսում է այսպիսի խոստումներ տալ: Հանրությունը ինչպե՞ս պետք է հավատա, երբ մարդն ամբողջ կյանքում ապրել է որպես օրենքով գող, որն ամբողջ կյանքում ապրել է բոլորին շորթելով, թալանելով, հիմա խոսում է արդարությունից, ռեֆորմներից, փոփոխություններից, այդ ամենը հավատ չի ներշնչում, ես անձամբ չեմ հավատում այդ խոստումներին, որովհետև ինձ համար մարդու խոսքի արժեքը չի կարող նրա կերպարից անջատ լինել․ նրա անցյալը, կրթական մակարդակը, գենետիկան և հետո նոր արտասանած խոսքերը: Իսկ այս դեպքում ճառի մակարդակի խոսքեր են, և ոչ միայն ես չեմ հավատում, այլ նաև հանրության լայն մասսաները:

-Հայաստանում եթե այդ փոփոխությունները չլինեն, ֆորս-մաժորի առաջ Հայաստանը չի՞ կանգնի:

-Եթե դիտարկենք սոցիալական բունտի առումով ֆորս-մաժոր, դա բացահայտ է: Իսկ քաղաքական ու տնտեսական ֆորս-մաժորի առջև վաղուց է կանգնած Հայաստանը, երբ պետությունը չի կարողանում անհրաժեշտ պայմաններ հայթայթել տնտեսությունում կառավարման անխափան համակարգ ձևավորելու համար: Բնակչությունը զանգվածաբար լքում է հայրենիքը, և ամենուրեք ցանկացած ոլորտում քաոս է տիրում: Ֆորս-մաժորը հենց դա է: Այսինքն՝ պերմանենտ երկրաշարժ է, և այս երկրաշարժը ես համարում եմ ֆորս-մաժորային երևույթ:

Մենք պետություն դառնալու մի ճանապարհ ունենք, որպեսզի, նախ ժողովրդավարական ճանապարհով կարողանանք դա իրականացնենք, մենք պետք է կարողանանք ստեղծել ճիշտ վերաբերմունք և հարգանք դեմոկրատական ինստիտուտների հանդեպ: Եթե մենք հարգում ենք ինքներս մեր ձայնը, մենք չենք կարող հարգել այլոց ձայնը, մենք չենք կարող հասկանալ, որ պետության կայացման հիմքում ընկած է հենց ձայնի իրավունքի իրացումը, երբ դա կկարողանանք անել, բոլորս ձերբազատված կլինենք շահադիտական ցանկացած խնդիրներից, որոնք մեր ձայնը կարող են տանել այդ ուղղությամբ, մենք կդնենք պետության այն առաջին հիմնաքարը, որի վրա հետո կկառուցենք մնացած բնականոն հարաբերությունները: Մենք դա չենք անում, իշխանության ղեկը տալիս ենք այն մարդկանց, ովքեր մեզ դնում են ապրանքի տեղ, որն արժի 10.000 դրամ, դրանից հետո մենք ձայն հանելու իրավունք չունենք: Մենք արդեն վաճառել ենք սոցիալական բունտի, տնտեսական բունտի մեր իրավունքը: Եվ դրանով ավարտվում է ամեն ինչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում