ՌԴ-ն շարունակում զենք վաճառել անբարյացկամ ռեժիմներին, որոնք չեն կիսում կամ չեն հարգում ժողովրդավարական արժեքները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Տեխաս կատարած այցի ընթացքում, հայտնում է Պետդեպի կայքը։
Թիլերսոնի խոսքով՝ Արևմուտքը պետք է պաշտպանվի հեռավոր պետություններից, որոնք չեն արտացոլում Արևմուտքի հիմնարար արժեքները։
«Մենք չենք ձգտում կարճաժամկետ գործարքների՝ միակողմանի եկամուտներով։ Մենք փնտրում ենք գործընկերներ ընդհանուր արժեքներով և տեսլականներով՝ անվտանգ և ծաղկող կիսագունդ ստեղծելու համար։ Ամերիկյան մոտեցումը հիմնված է փոխշահավետ նպատակների վրա՝ օգնելու երկու կողմերին աճել, զարգանալ և դառնալ ավելի բարգավաճող, և անել դա՝ հարգելով միջազգային իրավունքը, առաջնահերթ ուշադրություն դարձնելով մեր գործընկերների շահերին և պաշտպանելով մեր արժեքները»,-հայտարարել է նա։