Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 FV 559 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում բախվել է էլեկտրասյանը: Վթարի հետևանքով տուժել է 5 հոգի, որից մեկը երեխա է: Տուժածները տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Հիվանդանոցից Armtimes.com -ին փոխանցել են, որ տուժածները ժամը 17:10-ին շտապբուժօգնության մեքենայով ԲԿ են տեղափովել:
Տուժածներն են՝ 38 տարեկան Գառնիկ Մուրադյանը, որի մոտ ախտորոշվել է աջ սրունքի ոսկորների բաց կոտրվածք, 43-ամյա Գագիկ Ազարյանը, որի մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք, կոտրվածքներ, 38 տարեկան Սյուզան Դանիելյանը՝ գանգուղեղային փակ վնասվածքով եւ 29-ամյա Ստեփան Աղայանը, որի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի կոտրվածքներ: Տուժածներից երեք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկը դեռ հետազոտման փուլում է: Տուժած երեխան Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցից տեղափոխվել է Երեւան: Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք եւ ծնոտի կատրվածքներ: 1,6 տարեկան երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: