Երևանում ուսումնամարզական հավաք անցկացնող ռուսական «Արմավիրը» ընկերական խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ:
«Բանանցից» աչքի ընկավ Օգնեն Կրասիչը, իսկ հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ հայազգի ֆուտբոլիստ Լուսիկյանը:
Օրեր առաջ «Արմավիրը» ընկերական հանդիպում էր անցկացրել նաև «Գանձասար-Կապանի» հետ և հաղթել 1:0 հաշվով: