Facebook սոցցանցը հաշվետվություն է ներկայացրել վերջին եռամսյակի և ողջ 2017 թվականի վերաբերյալ։ Նույնիսկ չնայած սոցցանցում օգտատերերի կողմից անցկացվող ժամանակի նվազմանը, ընկերության եկամուտները շարունակում են վստահորեն աճել։ Վերլուծաբանները նշում են, որ դա «հին» Facebook-ի վերջին հաշվետվությունն է. հունվարին Մարկ Ցուկերբերգը որոշել է փոխել սոցցանցի աշխատանքի ալգորիթմը՝ խոստանալով օգտատերերին ավելի քիչ գովազդ և լրատվական հրապարակումներ, ինչը կարող է էականորեն ազդել ֆինանսական ցուցանիշների վրա։
2017 թվականը շատ հաջող է եղել սոցցանցի համար։ Բոլոր առանցքային ցուցանիշները վստահորեն աճում են. գովազդից ստացվող եկամուտներն աճել են 49 տոկոսով և հասել մոտ 40 մլրդ դոլարի, օպերացիոն շահույթը 63 տոկոսի աճ է գրանցել։
Ժամանակը, որը օգտատերերն անցկացնում են Facebook-ում, կրճատվել է օրական մոտ 50 մլն ժամով՝ այսինքն յուրաքանչյուր օգտատիրոջ հաշվով 2 րոպեով պակաս։ Դա դեռևս լրջորեն չի անդրադարձել բիզնեսի հաջողության վրա։
Ընկերության զուտ շահույթը շարունակում է աճել։ Եռամսյակի արդյունքներով դրա ծավալը կազմել է 4.27 մլրդ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 20 տոկոսով։