Amazon-նն առաջին անգամ դարձել է ամենաթանկ բրենդ՝ առաջ անցնելով Apple-ից ու Google-ից Brand Finance Global 500 վարկանիշում։
Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի հսկայի արժեքը 1 տարում ավելացել է 42 տոկոսով և կազմել 105.8 մլրդ դոլար։ Amazon-ը դադարել է պարզապես առցանց-ռիթեյլեր լինել, այն դարձել է ամպային ենթակառուցվածքի փրովայդեր և էլեկտրոիկա արտադրող։ Այժմ արդեն դուրս է եկել թվային ոլորտի շրջանակից՝ անցած տարի գնելով Whole Foods ամերիկյան սուպերմարկետների ցանցը։
Amazon-ին վարկանիշում հաջորդում են Apple, Google, Samsung, Facebook ընկերությունները՝ համապատասխանաբար 146.3, 120.9, 92.2 և 89.6 մլրդ դոլար արժեքներով։