Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի գազային ցանցի ընդլայնման համար 50 տրիլիոն ռիալի (մոտ 1.1 միլիարդ դոլար) հատկացման օրինագիծը:
Միջոցներն օգտագործվելու են գյուղական շրջանների և քաղաքների գազաֆիկացման համար: Օրինագծի համաձայն՝ բանկերին կթույլատրվի նշված գումարները տրամադրել Ազգային իրանական գազային կազմակերպությանը (NIGC) և մարզային գազային կազմակերպություններին ՝ Նավթի նախարարության երաշխիքի տակ: