Փետրվարի 10-ից 24-ը «Գանձասար-Կապանն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսի Այա Նապա քաղաքում։ Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ստուգողական երեք հանդիպում։
Փետրվարի 13-ին կապանյան թիմը կմրցի լեհական «Ռուխի» հետ, փետրվարի 17-ին՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր թիմի՝ «Կազանկայի», իսկ փետրվարի 23-ին էլ լատվիական «Ռիգայի» հետ։
Նախքան Կիպրոս մեկնելը «Գանձասար-Կապանը» հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի նաև Վրաստանում։