Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ում կոչնչացնի «Բերմուդյան» եռանկյունը. Արսեն Վենգերի վերջին շանսը…

Եվրոպական ֆուտբոլում տրանսֆերային պատուհանի վերջին օրերը նշանավորվեցին նշանակալի տեղափոխություններով: Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դարձավ «Արսենալի» խաղացող: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ «Արսենալը» «Բորուսիային» 63 միլիոն եվրո է վճարել այս տրանսֆերի համար: Փոխարենը «Արսենալը» երեկ հրաժեշտ տվեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին, որը պայմանագիր կնքեց Լոնդոնի մեկ այլ թիմի՝ «Չելսիի» հետ: Այս գործարքի մանրամասները դեռևս հայտնի չեն: Նշվում է, միայն, որ Ժիրուն մեկուկես տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ և հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Ժիրուն «Արսենալում» խաղում է 2012 թվականից և թիմի կարևոր ֆիգուրներից մեկն էր: «Արսենալի» կազմում ֆրանսիացի հարձակվողն անցկացրել է 253 հանդիպում և դարձել 105 գոլի հեղինակ: Սա բավական բարձր ցուցանիշ է:

Ինչևէ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դոմինանտի դերում փաստորեն «Արսենալն» էր, որը հրաժեշտ տալով երկու առանցքային ֆուտբոլիստների՝ Սանչեսին և Ժիրուին, ձեռք բերեց երկու նոր խաղացողների՝ Մխիթարյանին և Օբամեյանգին: Վերջիններս հավակնում են դառնալ թիմի շարժիչ ուժը:

Մրցաշրջանի միջնամասում «Արսենալի» կատարած քայլերը կարելի է որակել արմատական: Արսեն Վենգերի թիմի ելույթը մրցաշրջանի առաջին կեսում կարելի է որակել խիստ անհաջող: Այս պահին «Արսենալը» միայն 6-րդ հորիզոնականում է և տեսական հնարավորություններ ունի լավագույն քառյակում հայտնվելու: 5-րդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմին» «Արսենալը» զիջում է 6, իսկ 4-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին»՝ 8 միավորով:

Երեկ հայտնի դարձավ, որ «Արսենալի» հետ պայմանագիրը 3 տարով երկարաձգել է կիսապաշտպանության առաջատար Մեսութ Օզիլը: Նա շաբաթական կստանա 350 հազար ֆունտ, ինչը ռեկորդային աշխատավարձ է լոնդոնյան ակումբի համար: Նշենք, որ մինչ այս Օզիլը ստանում էր շաբաթական ընդամենը 140 հազար ֆունտ:

Այսօր «Արսենալն» ունի հարձակողական հզոր մի եռանկյուն՝ ի դեմս Օզիլի, Մխիթարյանի և Օբամեյանգի: Ոմանք խաղային այս եռյակը անվանում են Բերմուդյան եռանկյուն՝ կարծիք հայտնելով, որ այն առաջնության երկրորդ հատվածում ոչնչացնելու է մրցակիցներին: Կարո՞ղ է արդյոք այս եռանկյունը ոչնչացնել Պրեմիեր լիգայի ֆավորիտներին՝ ցույց կտա ժամանակը:

«Ուրախ եմ, որ գործարքը կայացավ, և ես հայտնվեցի Լոնդոնում: Ինձ մեծ ուրախություն է հաղորդում այն, որ Մխիթարյանի հետ խաղալու ենք նույն թիմում: Ուղղակի երջանիկ եմ այս հիանալի ակումբում լինելու համար: «Արսենալը» հարուստ պատմություն ունի, նրանք ունեցել են հիանալի ֆուտբոլիստներ, ինչպիսին էր Թիերի Անրին: Նա օրինակ է հարձակվողների համար: Անրին արագ էր, բազմաթիվ գոլերի հեղինակ էր դառնում: Հնարավոր է, որ ես ինչ-որ բանով նման եմ նրան: Շատ պետք է աշխատեմ Անրիին նմանվելու համար: Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել «Արսենալին» վերադառնալ լավագույնների շարք»,- ասել էր Օբամեյանգը:

Վերջինս «Արսենալում» կկրի 14 համարի մարզաշապիկը: «Արսենալում» 14 համարի ներքո էր խաղում նաև Անրին: Այսօր շատ է հիշատակվում այն, որ ժամանակին Մխիթարյան-Օբամեյանգ խաղային զույգը տոն էր տալիս Գերմանիայի առաջնությունում: Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո Արսեն Վենգերը տրամադրության տակ ունի բավական ուժեղ և մարտունակ կազմ:

Ձեռք բերելով Օբամեյանգին, Մխիթարյանին և երկարաձգելով պայմանագիրը Օզիլի հետ՝ «Արսենալի» ղեկավարությունը, կարելի է ասել, վերջին շանս է տվել Արսեն Վենգերին: «Ուրախ եմ, որ Պյեր-Էմերիկը միացավ մեզ: Մենք լուրջ խնդիրներ ունեինք առջևի գծում, և կարծում եմ, որ Օբամեյանգը կկարգավորի դրանք: Մեր նոր հարձակվողն ունի պոտենցիալ և հարձակվողին բնորոշ հզորություն: Այդ հզորությունը մեզ օդի և ջրի պես պետք է: Օբամեյանգը պետք է իր ետևից տանի թիմը: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Վենգերը:

Դեռևս անցյալ տարի շատ էր խոսվում ֆրանսիացի մասնագետի՝ թիմից հեռանալու մասին: Այսօր էլ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մրցաշրջանը կրկին ձախողելու պարագայում ամռանը «Արսենալի» ղեկավարությունը աշխատանքից կազատի Վենգերին՝ նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակելով իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին:

Նախորդ մրցաշրջանը «Արսենալն» ավարտեց 5-րդ հորիզոնականում, ինչը որակվեց ձախողում: Վենգերի թիմը ոչնչով աչքի չընկավ նաև եվրագավաթների խաղարկությունում: Վենգերը խիստ քննադատության ենթարկվեց նաև Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում ետնապահ «Սուոնսիից» կրած պարտությունից հետո:

Հաջորդ հանդիպումն «Արսենալն» անց է կացնելու փետրվարի 3-ին՝ հյուրընկալելով «Էվերթոնին»: Չի բացառվում, որ այս մրցավեճում առաջին անգամ խաղադաշտում տեսնենք «Բերմուդյան եռանկյունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում