Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին՝ իներորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հնդիկ Սեթհուրամանին:
Վերջին տուրից առաջ Արոնյանը 7 միավորով ամերիկացի Հիկարու Նակամուրայի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի և հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ բաժանում է 1-ից 4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը 4-րդ տեղում է:
Լիլիթ Մկրտչյանը 9-րդ տուրում սևերով առավելության հասավ ավստրաիցաի Էլիզաբեթ Հապալայի նկատմամբ և 5 միավորով գտնվում է 100-րդ հորիզոնականում: