Աստանայում, շրջանային դատարանի որոշմամբ, ձերբակալվել է տեղի 36-ամյա բնակչուհին, որ մեղադրվում է իր սիրեկանին ամորձատելու մեջ։ Ըստ տեղեկությունների՝ հանցագործության պատճառը խանդն է եղել։
Կինը իր տղամարդու հեռախոսի մեջ կարդացել է նրա նամակագրությունը քրոջ հետ, որտեղ տղամարդը հիացական է արտահայտվել ինչ որ մի աղջկա վերաբերյալ։ Բացի այդ,մեղադրյալը հեռախոսում այլ աղջիկների նկարներ է հայտնաբերել։ Այս մասին իմանալով, նա որոշել է վրեժ լուծել սիրեցյալից։ Նա կապել է տղամարդուն չորս շարֆերով և սկսել է նրան հարվածել մետաղյա ձողով։ Այնուհետև նրան քնաբեր հաբեր է տվել։
Գիշերվա երկուսին կինը իջեցրել է տղամարդու տաբատը։ Նա լիդոկաին է վերցրել և ներարկիչ և ցավազրկել է նրան, իսկ ապա ամորձատել։ Սակայն ընթացքում ուժեղ արյունահոսություն է սկսվել, և քանի որ կինը ինքնուրույն չի կարողացել այն կանգնեցնել, նա հագցրել է տղամարդուն և հասցրել մոտակա հիվանդանոց։ Մինչ բժիշկները օգնություն են ցուցաբերել տուժածին՝ ոստիկանները կալանավորել են կասկածյալին։