Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

«Քիչ եմ հայհոյել, հա էլ պիտի հայհոյեմ». ինչպես է դատախազությունը մսխում հասարակության փողերը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի գործով ՀՀ դատախազությունը 4 տարի շարունակ վատնում է պետական միջոցները՝ անհարկի ծանրաբեռնելով դատարանները: Դեռևս 2014 թվականին Երիցյանի դեմ քրեական գործ էր հարուցվել վաշխառության փաստի առթիվ, որը կարճ ժամանակ անց կարճվել էր: Հաղորդում ներկայացրած անձը՝ Իդա Մելիքյանը մինչև օրս փորձում է բողոքարկել կարճման որոշումը:

Հատկանշական է, որ Հովհաննես Երիցյանի առնչվող ցանկացած գործի բողոքարկում տարիներ է տևում, դատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի ներկայացված բողոքների վերաբերյալ որոշում կայացնելուց, իսկ կայացնելու դեպքում էլ պարտադիր մերժում է քաղաքացիների պահանջները: Իսկ այդ ընթացքում իրենց վերջին կացարանից զրկված ընտանիքները ստիպված են լինում վարձով ապրել, և դա տևում է տարիներ:

Չորս տարի շարունակ Իդա Մելիքյանը «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի և փաստաբան Արթուր Սուքիասյանի աջակցությամբ շարունակաբար բողոքներ է ներկայացրել ՀՀ դատարաններ որպեսզի վերականգնի իր խախտված իրավունքները: Տարիներ շարունակ դատախազության դեմ 7 անգամ հաղթանակ է արձանագրվել դատարաններում: Դատախազությունը, սակայն, չի հաշտվում իրենց պարտության և այն մտքի հետ, որ իրենք պարտավոր են ի վերջո լուշել նախկին պաշտոնյային քրեական պատասխանատվության ենթարկելու փաստը:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում էր դեռևս 2015 թվականին քրեական գործը կարճելու մասին որոշման բողոքարկումը: Դատախազ Նալբանդյանը հայտարարեց, որ քրեական գործը բազմակողմանի և օբյեկտիվ է քննվել և կարճման որոշումն էլ օրինակ է: Իսկ Իդա Մելիքյանի ներկայացուցիչ «Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ գործով չեն իրականացվել առերեսումներ՝ միմյանց հակասող ցուցմունքներ տված անձանց միջև, նաև չի բացահայտվել նախկին պաշտոնյայի խոշոր չափերի գումարների ծագման աղբյուրը:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետի դեմ այլ քաղաքացիներ էլ են հաղորդումներ ներկայացրել: «Առաջին լրատվականը» անդարդարձել է Գայանե Թումասյանի և Դավիդ Ստեփանյանի գործերին, ովքեր Հովհաննես Երիցյանին մեղադրում են խաբեության, վաշխառության և սպառնալիքներ հնչեցնելու մեջ: Ինչպես և Իդա Մելիքյանը, նրանք ևս կորցրել են իրենց անշարժ գույքը՝ նախկին պաշտոնյայի հետ գործարք կնքելու արդյունքում: Հովհաննես Երիցյանն էլ պնդում է, թե բոլոր դեպքերում ինքը բարեխղճորեն գնել է քաղաքացիների անշարժ գույքերը և որ իրեն զրպարտում են:

Հիշեցնենք, որ այդ կասկածելի առքուվաճառքի արդյունքում առնվազն երեք ընտանիք հայտնվել են փողոցում: Նրանցից է նաև Իդա Մելիքյանի ընտանիքը, որը 2014 թվականին զրկվել է իր վերջին կացարանից: Ընտանիքում բոլորը կանայք են, նրանք տարիներ առաջ Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, կտորեղենի խանութ էին աշխատեցնում, խանութի տարածքում էլ բնակվում էին:

31-ամյա Զինաիդա Մելիքյանն ընտանեկան բիզնեսում ներդրում անելու նպատակով 2009 թվականին տոկոսով գումար է վերցրել իր ծանոթից` 16 հազար դոլար: Գումարը չկարողանալով վճարել` մեկ այլ անձից կրկին տոկոսով ավելի մեծ գումար է վերցրել: Տոկոսները կուտակվել են, և պարտքը մոտեցել է 100 հազար դոլարին: Բնակելի խանութը գրավ դնելու անհրաժեշտություն է առաջացել: Նախկին պարտապանները Զինաիդային ուղորդել են Հովհաննես Երիցյանի մոտ: Սակայն գրավի փոխարեն Զինաիդան ստիպված է եղել կնքել անշարժ գույքի շինծու առքուվաճառքի պայմանագիր, որով բնակելի խանութն անցել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին:

«Արտակ Մարտիրոսյանը տոկոսով փող տվող մարդկանց միջնորդն է, նա ինձ ծանոթացրեց Հովհաննես Երիցյանի հետ, ասաց` նորմալ մարդ է, փողը կտա 10%-ով և ևս 10% պիտի տաս՝ որպես միջնորդավճար: Համաձայնեցի, վերցրեցի 100 հազար դոլար, Երիցյանն ասաց, որ ինքը Հայաստանում չի լինում և որ տոկոսները պիտի տամ իր սանիկին` Վահե Վարդանյանին»,- պատմում է Զինաիդա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի համաձայն վաշխառություն է համարվում ամսական 2%-ից բարձր տոկոսադրույքով պարտքով գումար տալը համարվում է վաշխառություն և պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ:

Զինաիդայի խոսքով` ինքը երեք ամիս շարունակ ամսական 10 հազար դոլար տոկոս է փակել, իսկ երբ չի կարողացել գումար հայթայթել, Վահե Վարդանյանը նրան առաջարկել է գտնել մեկ այլ անձի, ով պարտքով գումար կտա: «Վահեն ասեց` Երիցյանը վտանգավոր մարդ է, պիտի մայր գումարն ու տոկոսը տաս: Արտակին ու Վահեին ասացի` գտեք ուրիշ մեկին, ով ցածր տոկոսով կտա, և նրանք ինձ ծանոթացրեցին Արտավազդ Այվազյանի հետ»:

Զինաիդան պատմում է, որ Երիցյանից վերցված մայր գումարը, դրան գումարված տոկոսը և միջնորդավճարը տալու համար ստիպված է եղել 127 հազար դոլար պարտք է վերցնել Արտավազդ Այվազյանից: «Արտավազդ Այվազյանը ամսական 5%-ով է ինձ տվել գումարը, և խանութը կրկին շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքելու արդյունքում այս անգամ Հովհաննես Երիցյանից անցավ Արտավազդ Այվազյանին»,- ասում է Զինաիդա Մելիքյանը: 2012 թ-ին Արտավազդ Այվազյանը, որպես անշարժ գույքի սեփականատեր, դիմել է դատարան` ընտանիքին Աբովյան 38/1 հասցեից վտարելու պահանջով, ինչն իրագործվեց 2014 թվականին:

«Պարզվեց, որ Երիցյանն ու Այվազյանը մտերիմներ են, նրանք ինձ միասին վստահեցնում էին, որ իրենց ապահովության համար են դիմել դատարան, թե խանութը ինձ հետ են վերադարձնելու, երբ ես վճարեմ պարտքն ու տոկոսը, բայց 2014 թվականին մեզ բռնի ուժով վտարեցին մեր խանութից, որտեղ մենք նաև բնակվում էինք»,- պատմում է Զինաիդան: Նրա խոսքով` Հովհաննես Երիցյանն իրենից պահանջել է վճարել 170 հազար դոլար և հետ ստանալ խանութը: Զինաիդան չի համաձայնել, քանի որ իր վերցրած մայր գումարը 127 հազար դոլար է եղել:

«Վեճի բռնվեցի Արտավազդ Այվազյանի և Հովհաննես Երիցյանի հետ, վերջինս պայուսակից հանեց ատրճանակը ու սպառնաց, ասեց` ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի, հանգիստ նստի տեղդ»,- հիշում է Զինաիդան:

2014 թվականի փետրվարին Զինաիդան հաղորդում է ներկայացրել ոստիկանություն` հայտնելով, որ Հովհաննես Երիցյանն ու Արտավազդ Այվազյանը խաբեության և վաշխառության միջոցով տիրացել են իրենց բնակելի խանութին, ինչպես նաև այն, որ Երիցյանը զենքի գործադրմամբ սպառնացել է իրեն: Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Շուրջ մեկուկես տարի քննված քրեական գործի ընթացքում Զինաիդա Մելիքյանը ոչ թե տուժող է ճանաչվում, այլ որպես վկա է մասնակցել նախաքննությանը:

Երբ Հովհաննես Երիցյանը տեղեկանում է, թե Զինաիդան ինչ ցուցմունքներ է տվել քննչական բաժնում, հեռախոսազրույցի ժամանակ կոպիտ հայհոյում և սպառնում է նրան. «Էդ ինչե՞ր ես գրել այ անասունի մեկը, ես քո մաման հատ-հատ …, ես քո սովորեցնողի մորն էլ եմ …, քեզ էլ…»: Ի դեպ, նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը հասանելի է համացանցում:

Նախկին պաշտոնյան չի հերքում, որ ինքը հայհոյել է երիտասարդ աղջկան. «Քիչ եմ հայհոյել, հա էլ պիտի հայհոյեմ»,- ասել է Երիցյանը՝ նշելով, որ հեռախոսազրույցի սկզբում նախ Զինաիդան է իրեն հայհոյել: Հովհաննես Երիցյանը պնդում է, որ ինքը ոչ թե տոկոսով գումար է տվել Զինաիդային, այլ պարզապես գնել է նրա անշարժ գույքը 100 հազար դոլարով և ամիսներ անց հետ է վաճառել այն Զինաիդային: «Ինքն ինձ խնդրեց, որ խանութը հետ տամ իրեն, և ինքը ուրիշին վաճառի ավելի մեծ գումարով: Ասացի` հարց չկա»: Երիցյանի խոսքով՝ հենց այսպես է անշարժ գույքն իրենից անցել Արտավազդ Այվազյանին:

Դատախազությունն ամեն կերպ պաշտպանում է Երիցյանի շահերը

2015 թվականին վաշխառության փաստով հարուցված քրեական գործը կարճվել է, և Զինաիդա Մելիքյանը «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ բողոքարկել է կարճման որոշումը: Դատախազությունը ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում չի կայացրել՝ բավարարվելով պարզապես գրավոր պատասխան ուղարկելով: Քաղաքացին դիմել է դատարան՝ խնդրելով վերացնել դատախազության անգործությունը և պարտավորեցնելով դատախազությանը որոշում կայացնել ներկայացված բողոքի վերաբերյալ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զինաիդա Մելիքյանի բողոքը: Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան, սակայն այս ատյաններում ևս պարտություն է կրել և ստիպված է եղել որոշում կայացնել ներկայացված բողոքի վերաբերյալ:

Դատախազությունն, այնուամենայնիվ, որոշում է կայացրել Զինաիդա Մելիքյանի բողոքն առանց քննության թողնելու՝ պատճառաբանելով, թե քաղաքացին բաց է թողել բողոքարկման համար նախատեսված յոթօրյա ժամկետը: Խնդիրն այն է, որ քննչական մարմինը Զինաիդա Մելիքյանին քրեական գործի կարճման մասին որոշումն ուղարկել է 2015 թվականի հուլիսի 17-ին՝ ուրբաթ օրը: Զինաիդային ծրարը հանձնվել է միայն երկուշաբթի՝ հուլիսի 20-ին: Որոշումը ստանալուց 6 օր հետո՝ հուլիսի 26-ին, նա բողոք է ներկայացրել, սակայն դատախազությունը որոշմանը ծանոթանալու օր է համարում հուլիսի 17-ը, երբ քննչական մարմինը փոստին է հանձնել ծրարը:

«Իրենք ուղարկել են հասարակ նամակ, ոչ պատվիրված է եղել, ոչ էլ հետադարձով, այդ պատճառով էլ չի արձանագրվել, թե քաղաքացուն կոնկրետ երբ է հանձնվել ծրարը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Սուքիասյանը: Նրա կարծիքով՝ քանի որ օրենքը չի պարտավորեցնում քննչական մարմիններին որոշումներն ուղարկել պատվիրված նամակով (հասցեական փոստային առաքման ծառայության միջոցով), քննիչները հաճախ ուղարկում են սովորական նամակներ, որոնց դեպքում անհնար է լինում փաստագրել, թե այն կոնկրետ երբ է հասել քաղաքացուն:

Բողոքարկման ժամկետը բաց թողնելու հիմքով դատախազության մերժումը վերացնելու նպատակով  Զինաիդա Մելիքյանը բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ միևնույն ժամանակ պահանջելով վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը: Դատարանը մասնակի բավարարել է Զինաիդա Մելիքյանի բողոքը՝  դատախազությանը պարտավորեցնելով քննության առնել քաղաքացու բողոքը: Դատախազության որոշումը դարձյալ հօգուտ նախկին պաշտոնյայի է եղել: Եվ այժմ Իդա Մելիքյանը ստիպված է կրկին դատարան դիմել՝ բողոքարկելով դատախազության որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում