Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ծեր աղվեսը սպասում էր, որ Մխիթարյանը հրաշքներ կգործի, բայց…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» անսպասելի պարտություն կրեց հյուրընկալվելիս՝ 3:1 հաշվով զիջելով վերջին հորիզոնականում գտնվող «Սուոնսիին»: Լոնդոնյան թիմը ցույց տվեց անորակ և անատամ խաղ: «Արսենալի» գրոհներում չկար սրություն, իսկ մանկական սխալները չափազանց շատ էին:

Ոմանք այն կարծիքին են, որ «Սուոնսին» հաղթեց բախտի բերմամբ՝ «Արսենալի» դարպասապահ Չեխի և պաշտպան Մոնրելայի կոպիտ սխալների արդյունքում: Ընդունենք, սակայն, որ տակտիկապես Արսեն Վենգերը բացահայտ պարտություն կրեց, և «Սուոնսին» արժանի էր հաղթանակի: Այս մրցավեճում գնդակին տիրելու հարաբերակցությունը կազմել է 75-25՝ հօգուտ «Արսենալի»: Ունենալով տարածքային ահռելի առավելություն՝ «Արսենալին» չէր հաջողվում արդյունքի հասնել: Քիչ էին նաև վտանգավոր պահերը:

Սպասվում էր, որ երկրորդ կեսում Վենգերը Մխիթարյանին խաղադաշտ դուրս կբերի ձախ եզրային հարձակվող Իվոբիի փոխարեն: Այս ֆուտբոլիստը չնայած ակտիվ էր, այդուհանդերձ՝ նրա օգտակար գործողության գործակիցը բավական ցածր էր: Վենգերը Մխիթարյանին դաշտ դուրս բերեց՝ փոխարինելով կենտրոնական կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիին: Ֆրանսիացի մասնագետը հույս ուներ, որ հայ ֆուտբոլիստը կակտիվացնի խաղը դաշտի միջին հատվածում՝ ստիպելով ակտիվանալ նաև հարձակվողներին, մասնավորապես՝ Լյակազետին, որը ոչնչով աչքի չընկավ: Մխիթարյանին հաջողվեց ակտիվացնել խաղը, սակայն «Սուոնսին», ստեղծելով երկշերտ պաշտպանություն, հասավ իր նպատակին:

Կարծում ենք՝ Վենգերը բավական ուշ խաղադաշտ մտցրեց Ժիրուին: Խուլ պաշտպանության պարագայում հարձակվող թիմը պետք է ապավինի երկար՝ բարձրից կատարվող փոխանցումներին: Հերթապահելով տուգանային հրապարակում՝ Ժիրուն կարող էր սրություն հաղորդել գրոհներին՝ հաջող խաղալով երկրորդ հարկում: Մինչև հանդիպման ավարտը «Արսենալը» խաղաց կարճ փոխանցումներով՝ այս կերպ հաղթանակը նվիրելով մրցակցին:

Նկատենք, որ միակ գնդակը հյուրերը խփեցին Օզիլի՝ բարձրից կատարած փոխանցման արդյունքում: Երկրորդ կեսում բարձրից կատարված փոխանցումով կարող էր աչքի ընկնել նաև Մխիթարյանը, որի գլխով կատարած փոխանցումը թույլ ստացվեց: Ընդհանուր առմամբ Մխիթարյանի խաղը պետք է գնահատել բավարար: Տևական ժամանակ մեր ֆուտբոլիստը զրկված էր խաղային պրակտիկայից:

Չնայած «Արսենալը» ցուցադրեց դժգույն խաղ, այդուհանդերձ նկատվեց Մխիթարյանի համագործակցությունը Օզիլի հետ: Վերջինս որոշ դեպքերում խաղադաշտում փնտրում էր Մխիթարյանին՝ փորձելով նրա օգնությամբ ձեռնարկել գրոհը: Ստեղծված իրավիճակում շատ բան է կախված հենց Մխիթարյան-Օզիլ խաղային դուետից: «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգի՝ «Արսենալին» միանալու պարագայում հնարավոր է առջևի գծում լուրջ տեղաշարժեր նկատվեն:

Երեկ համոզվեցինք, որ «Արսենալում» խնդիրները շատ են՝ հատկապես պաշտպանությունում և հարձակման օղակում: «Պարզունակ սխալները սպանեցին մեզ: Պարտության համար մեղավոր ենք մենք: 1:1 հաշվի ժամանակ պետք է մեծացնեինք ճնշումը, սակայն չարեցինք դա: Այնպիսի տպավորություն էր, կարծես ոչ-ոքի արդյունքը ձեռնտու էր մեզ: Նկատվում էր կոնցենտրացիայի պակաս: «Արսենալի» պես թիմը իրավունք չունի կարևորագույն խաղերում նման խաղ ցուցադրելու: Պետք է լուրջ հետևություններ անենք: «Սուոնսին» ցուցադրեց կամք և, խաղալով ընդգծված պաշտպանողական ֆուտբոլ, 3 միավոր վաստակեց: Մեր գործողությունները համոզիչ չէին հարձակման գծում: Ցավում եմ, որ խաղն այդպիսի ընթացք ունեցավ»,- հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վենգերը:

Սոցիալական կայքերում և ֆորումներում այս պարտությունից հետո ֆրանսիացի մարզիչը խիստ քննադատության է ենթարկվել: «Ծեր աղվեսին նույնիսկ Մխիթարյանն ու Օբամեյանգը չեն կարող փրկել: Վենգերը սպառել է իրեն և հիմա փորձում է փրփուրներից կախվել: Մենք հիանալի կազմ ունենք, բայց այդ պոտենցիալը չի օգտագործվում: Ծեր աղվեսը կարծում էր, որ Մխիթարյանը դուրս գալով խաղադաշտ՝ հրաշքներ է գործելու, բայց… Այս կիսապաշտպանին ժամանակ է հարկավոր քանդված թիմում մերվելու համար: Իսկ երբ գտնի իր խաղը, արդեն ուշ կլինի: Մենք կորցրած կլինենք բոլոր հնարավորությունները լավագույն քառյակի համար պայքարելու: Ամոթ է, ժամանակն է, որ «Արսենալի» ղեկը վստահեն խելամիտ ու գրագետ մասնագետի»,- գրել է օգտատեր @mcbryan-ը:

Այս պահին «Արսենալը» 42 միավորով շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում: 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմն» ունի 45 միավոր: Այսօր տեղի է ունենալու Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: 4-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլը» երեկ հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Հադերսֆիլդին» և ունի 50 միավոր:

Հաջորդ հանդիպումը «Արսենալն» անց է կացնելու փետրվարի 3-ին՝ «Էմիրեյթս» մարզադաշտում մրցելով «Էվերթոնի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում