Արմեն Սարգսյանին ՝ նախագահի թեկնածու առաջադրելով, Սերժ Սարգսյանը վերնախավային հերթական վերադասավորումն է անում: Հայաստանյան էսթաբլիշմենթ է ներմուծվում համակարգի համար անծանոթ և օտար մարդ:
Առաջին անգամը չէ, որ Սերժ Սարգսյանը քաղաքական էլիտայի կազմը որոշում է անձամբ՝ սեփական հաշվարկներով ու նպատակահարմարությամբ: Հասարակական պահանջարկ, ընտրությամբ ֆիքսված հենարան չունեցող վերնախավային խմբերը դառնում են Սարգսյանի քաղաքական վերարտադրության գործիքակազմը ՝ անընդհատ գալով ու գնալով: