Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող ՀԷԿ-ը թունավորում է բնակիչներին (լուսանկար)

Արթիկ քաղաքում արդեն մեկ տարուց ավել է ՀԷԿ է գործում, որ կառուցվել է քաղաքի խմելու ջրի պաշարների վրա: «Արթիկ 1» կոչվող ՀԷԿ-ը շահագործում է «Արթիկ ՓՀԿ» ՍՊԸ-ն, որը, հավաստի տեղեկություններով, պատկանում է Ջրային կոմիտեի նախկին պետ Սուրեն Սահակյանին ու ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանին:

Բնակիչները բողոքում են, որ առանց այն էլ իրենք օրվա ընթացքում մի քանի ժամ են ջուր ստանում, իսկ ՀԷԿ-ի կառուցումից հետո ընդհանրապես զրկվել են նորմալ ջրամատակարարումից: Բացի դա, բնակիչների խոսքերով, ՀԷԿ-ի գործունեության հետևանքով խմելու ջրի որակը վատացել է, քանի որ ՀԷԿ-ով անցնելով՝ խմելու ջուրը «հարստացվում» է բազմաթիվ թունավոր նյութերով:

«Մենք վախենում ենք, որ բոլորը, ով էդ ջրից խմում են՝ քաղցկեղով կհիվանդանան: Վերջին շրջնում նման դեպքերը շատացել են, և դա ուղղակիորեն կապված է ջրի որակի հետ»,- դժգոհեցին բնակիչները:

Փորձեցինք Մուշեղ Պետոյանից ճշտել, թե որպես «ազգընտիր» չի՞ անհանգստանում բնակիչների առողջության համար, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը նախահարձակ եղավ և հերքեց, թե ինքը կապ ունի այդ ՀԷԿ-ի հետ: «Այո, Արթիկում ՀԷԿ կա՝ շատ փոքր, ոչ գետի վրա կառուցված ՀԷԿ ա, բայց ես դրա հետ ոչ մի կապ չունեմ: Էդ ես չեմ կառուցել, ես տեղյակ չեմ: Դա սեփականատեր ունի` Սահակյան Սուրենը, Ջրմուղի նախկին տնօրենը: Իր ծրագիրն է, իրեն տվեք բոլոր հարցերը: Ես ուզեցել եմ էդ ՀԷԿ-ը առնեմ, բայց հետո չեմ առել, չստացվեց»,- ասաց Պետոյանը: Իսկ երբ մենք շարունակեցինք մի քանի այլ ճշտող հարց ևս տալ, ԲՀԿ-ականը բորբոքվեց և ըստ էության խոստովանեց, որ ՀԷԿ-ն իրեն է պատկանում: «Ասենք թե իմն է, դա ի՞նչ նշանակություն ունի»,- դժգոհ ասաց նա` մոռանալով, որ նշանակությունն այն է, որ պատգամավորը չի կարող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել` չհաշված այն, որ նա իր գործունեությամբ նաև վնաս է պատճառում տեղի բնակչությանը:

Բնապահպան Ինգա Զարաֆյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խմելու ջրի վրա ՀԷԿ կառուցելուն և դրանից ջրի աղտոտվածությանն՝ ասաց, որ այս հարցում հակասական կարծիքներ կան, շատերն ասում են, որ հնարավոր չի ջուրը աղտոտվի, ջուրն ինչպես մտնում է էլեկտրակայան, այնպես էլ դուրս է գալիս, սակայն տիկին Զարաֆյանի խոսքով՝ այդպես չի կարող լինել. «Ջուրը չի կարող չփոփոխվել: Եթե այն մտնում է էլեկտրակայան, չի կարող չփոփոխվել, որովհետև կայան մտնելով՝ ջրի ֆիզիկաքիմիական հատկությունները փոփոխվում են»:

Ըստ Զարաֆյանի՝ հնարավոր չէ ասել, թե որքանով է էլեկտրակայանի միջով դուրս եկած ջուրը վնասակար, քանի որ չկա որևէ վերահսկիչ սանիտարական մարմին, որը կստուգի և կասի, թե ինչ է լինում ջրի հետ, երբ այն անցնում է էլեկտրակայանի խողովակների միջով:

Նշենք, որ մեր փոքրիկ հանրապետությունում ներկայումս 144 ՀԷԿ է գործում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում