Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

«Տաշիր» ընկերությունը Հայաստանում կցուցադրի Ռուսաստանում արգելված «Ստալինի վախճանը» ֆիլմը

«Ստալինի վախճանը» նոր կատակերգությունը լայն արձագանք է գտել։ Նոր ֆիլմի ցուցադրությունը կատեգորիկ արգելված է Ռուսաստանում։ Ռուսաստանի մշակույթի նախարարության հանրային խորհուրդը կատակերգությունը որպես վիրավորանք է ընդունել՝ համարելով, որ մասնագիտական առումով ֆիլմը շատ վատ, չափազանց կեղծ կինոնկար է։ Ամեն դեպքում, Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից կինոթատրոններում ցուցադրումն արգելելու որոշումից հետո երկրում լայնածավալ քննարկում է սկսվել:

«Ստալինի վախճանը» ֆիլմի ցուցադրությունը մասնակի արգելված է նաև Հայաստանում։

Երբ «Առաջին լրատվական»-ը փորձեց «Մոսկվա» կինոթատրոնից ճշտել՝ ցուցադրելու են ֆիլմը, թե ոչ, կինոթատրոնի աշխատակցուհին շատ կտրուկ պատասխանեց. «Ոչ, այդ ֆիլմը մենք չենք ցուցադրելու»։

Մեր հարցին, թե ինչո՞ւ, աշխատակցուհին ոչ մի հստակ պատասխան չտվեց։

Մենք փորձեցինք մշակույթի նախարարությունից հասկանալ՝ հնարավո՞ր է՝ իրենց կողմից է արգելք դրվել ֆիլմի ցուցադրության վրա։ Մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանին զայրացրեց մեր հարցը։ «Մշակույթի նախարարությունը ինչ կապ ունի։ Ինչու պետք է առհասարակ քննարկվի այդ հարցը։ Ռուսաստանում ինչ լինում է, դուք պետք է արտապատկերեք ու հարցնեք մեզ»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե սովորաբար Հայաստանի իշխանություններն են արտապատկերում Ռուսաստանի գործողությունները, խոսնակն ի վերջո հակիրճ պատասխան տվեց, որ մշակույթի նախարարությունը ֆիլմի ցուցադրման-չցուցադրման հետ կապված բացարձակ կապ չունի ու տեղյակ չէ, թե ինչու այդ ֆիլմը Մոսկվա կինոթատրոնում չի ցուցադրվում։

«Ստալինի վախճանը» ֆիլմը, սակայն, հունվարի 25-ից ցուցադրվում է «Սինեմա սթար» կինոթատրոններում։ Աշխատակցուհին մեզ հետ զրույցում ասաց, որ պրեմիերան եղել է հունվարի 25-ին, և ցուցադրություններ դեռ կան։ Տոմսերի արժեքն էլ 2000 դրամ է։

Նշենք, որ Սինեմա սթար կինոթատրոնները տեղակայված են «Տաշիր» ընկերությանը պատկանող «Դալմա մոլ»-ում և «Ռիոմոլ»-ում։ Ստացվում է, որ «Տաշիր» ընկերությունը որոշել է ցուցադրել Ռուսաստանում արգելված ֆիլմը։

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը բրիտանացի Արմանդո Իանուչին է, որը «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է, որ իր թիմը լուրջ նախապատրաստական աշխատանք է անցկացրել նկարահանումներից առաջ, այդ թվում՝ հետազոտել արխիվներն ու զրուցել պատմաբանների հետ.«Մենք հարգանքով ենք վերաբերվում 1950-ականներին Խորհրդային միությունում տեղի ունեցածին, և դա երևում է ֆիլմում: Ավելին, ֆիլմը դիտած ռուսներն ասում են, որ այն շատ ծիծաղելի է և իրականությանը մոտ»,- ասել է նա։

Ռեժիսորի կարծիքով, իր կինոնկարի նկատմամբ բացասական վերաբերմունքն իրականում արդարացված է միայն կոմունիստական կուսակցության անդամների կողմից:

«Ես նկարահանեցի այս կինոնկարը, որովհետև նկատեցի, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, ոչ միայն Պուտինը, այլև Թրամփը, Էրդողանը Թուրքիայում, նույնիսկ Բերլուսկոնին Իտալիայում, առաջ են քաշում «ուժեղ տղամարդու» կերպարը, որն ունի բացարձակ վերահսկողություն և բացարձակ իշխանություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում