Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը․ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը այս նախաձեռնության հետ որևէ առնչություն չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը

-Տիկին Հովհաննիսյան, վերջերս Ձեր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էիք, որ ԵԽԽՎ պատվիրակների կողմից առաջարկ է ներկայացվել սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվության համար պատասխանատվության ենթարկելու մասով: Ի՞նչ է դա ենթադրում։

-Ներկայումս, ինչպես գիտեք, սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են, և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: ԵԽԽՎ պատվիրակներից Լորդ Ջորջ Ֆուլկեսը հանդես է եկել նախաձեռնությամբ և, որպես լուծում, հեղինակն առաջարկել է, որ Խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի, թե ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը, ինչպես կարելի է հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր ստեղծելու միջոցով:
ԵԽԽՎ պատվիրակնեըը առաջարկում են, որ ԵԽ-ն իր տարբեր ձևաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն և կչեզոքացնեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, համաձայնեցված կանոնները խախտելու համար խիստ պատժամիջոցներ և այլն:

-Արա Ղազարյանը դիրքորոշում էր հայտնել, որ հայկական պատվիրակության ներկայացրած առաջարկները հեռանկարային չեն։ Նա ասել էր, որ Եվրոպայի խորհրդում նոր նախաձեռնությամբ հանդես գալը այնքան էլ հեղինակավոր թեմա չէ։ Ինտերնետը այնքան արագ է զարգանում, տարածվում, որ շատ արագ շրջանցում է բոլոր տեսակի կարգավորումները։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք։

-Նախ շեշտեմ, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը այս նախաձեռնությանը որևէ առնչություն չունի, և պարոն Ղազարյանը թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը:

Ինչ վերաբերում է որակմանը՝ հեռանկարային է թե անհեռանկարային, ապա կարծում եմ, որ ոչ պարոն Ղազարյանը, ոչ էլ որևէ կոնկրետ անձ չեն կարող ի սկզբանե գնահատական հնչեցնել և որոշել դրա հեռանկարային կամ անհեռանկարային լինելը: Նախաձեռնությունն արդեն շրջանառվում է Խորհրդարանական վեհաժողովում, ապրիլին կնշանակվի զեկուցող, և ԵԽԽՎ-ում այդ թեմայով պատրաստվելու է զեկույց՝ համապատասխան հանձնարարականներով, խորհրդատվություններով ու երաշխավորություններով:

Ինչպիսին կլինի զեկուցողի և, առհասարակ, Վեհաժողովի կարծիքը, որը վերջում քվեարկելու է այս նախաձեռնությանը, կտեսնենք հաջորդիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում