Ծագումով հայ, ամերիկացի փոփ երգչուհի, դերասանուհի, կինոռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը հայտնվել է բոլոր ժամանակների ամենահարուստ 15 կատարողների ցուցակում։ Նա ցուցակի 12-րդ հորիզոնականում է։ Նրա կարողությունը գնահատվել է 350 մլն դոլար։
Շերը հանդիսանում է այն փոքրաթիվ արտիստներից մեկը, ովքեր միաժամանակ ստացել են «Օսկար», «Գրեմմի» և 3 «Ոսկե գլոբուս» մրցանակներ՝ կինոյում, երաժշտական և հեռուստատեսային ոլորտներում աշխատանքի համար։ Նա նաև հանդիսանում է միակ կատարողը պատմության մեջ, ում երգերն առաջին հորիզոնականն են զբաղեցրել ԱՄՆ հիթ-շքերթներում 5 տասնամյակ շարունակ։