Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

«Տղու խոսք»․ Դանակի 19 հարվածով 23-ամյա Ռոբերտը սպանել է մոր տարիքի սիրուհու ընկերուհուն

Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի՝  Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում գտնվող մասնաշենքում  Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:

Ռոբերտ Հ.-ն մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Դեպքի պահին Ռոբերտը 22 տարեկան էր:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. -ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:

Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:

Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: Մարինեն Ռոբերտից տարիքով բավական մեծ է եղել, ինչպես որոշ վկաներ են ասել՝ եղել է նրա մոր տարիքին:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Դանակով հարվածելուց բացի՝ Ռոբերտը, ըստ քրեական գործի տվյալներով, նաև բարձ է դրել տուժողի դեմքին՝ ցանկանալով շնչահեղձ անել նրան:

Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…

Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն և նրա շահերի պաշտպան Սարգիս Ասլանյանը համաձայն չեն առաջադրված մեղադրանքին, այդ մեղադրանքով Ռոբերտն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նախապես գործը հարուցվել էր պարզապես դիտավորյալ սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, սակայն հետո մեղադրանքը խստացվել, դարձվել է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ Ռոբերտի կատարածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ դատահոգեբանական փորձաքննություն է անցկացվել:

Առաջին՝ ամբուլատոր փորձաքննության եզրակացությամբ՝ հանցագործությունը կատարելու պահին Ռոբերտ Հ.-ն եղել է… կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝  Ռոբերտ Հ.-ն հանցանքը կատարելու պահին ո՛չ կումուլյատիվ, ո՛չ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:

Այս անորոշ վիճակը պարզեցնելու նպատակով՝ ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:

Այս անգամ ևս հստակ պատասխան չի տրվել դեպքի պահին Ռոբերտ Հ.-ի հոգեվիճակի վերաբերյալ հարցին, քանի որ դատահոգեբանական երկու փորձագետներից մեկը՝ Զարուհի Փերիխանյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը հանցանքը կատարելու պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել, իսկ մյուս փորձագետը՝ Վերժինե  Տեր-Գասպարյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը գտնվե՛լ է… կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Մինչև անգամ դատական հոգեբույժները, խառնվելով ո՛չ իրենց ոլորտին, եզրակացրել են, որ հանցանքի պահին Ռոբերտ Հ.-ն աֆեկտի վիճակում չի գտնվել…

Դատարանը բավական տևական քննությունից հետո  հայտարարել էր դատաքննության ավարտի մասին, նույնիսկ մեղադրական ճառով հանդես էր եկել մեղադրող դատախազը: Նա հաստատված էր գնահատել Ռոբերտ Հ.-ի մեղքը՝ ծանրացուցիչ հանգամանքներում՝շահադիտական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ու միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 16 տարի ազատազրկման: Այս միջնորդությանը միացել էր նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հունան Բաբայանը:

Ըստ ամբաստանյալի շահերի պաշտպանի՝ դատարանը պետք է վերաորակեր Ռոբերտ Հ.-ի արարքը՝ նրան մեղավոր ճանաչելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:

Դատարանը մտել էր խորհրդակցական սենյակ, որտեղից դուրս գալով՝ ոչ թե դատավճիռ էր հրապարակել, այլ որոշում՝ դատաքննությունը վերսկսելու, ևս մեկ անգամ հանձնաժողովային դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին:

Դատական այս նիստին դատարան էին հրավիրվել ու հարցաքննվեցին այս գործով չորրորդ դատահոգեբանական փորձաքննությունն անցկացրած փորձագետները՝ Գայանե Շահվերդյանը և Դավիթ Գևորգյանը:

Դատահոգեբանական չորրորդ փորձաքննության եզրակացությունը այս գործի վրա, այնուամենայնիվ, կոնկրետության այն լույսը չսփռեց, որը, միգուցե ցանկալի էր դատարանի համար: Ընդհակառակը: Այս փորձաքննության եզրակացությամբ էլ ո՛չ հաստատվել, ո՛չ ժխտվել է հանցանքի պահին Ռոբերտ Հ.-ի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում լինելու հանգամանքը: Այսինքն՝ տվյալ գործի քննության ամբողջ ժամանակի մի նշանակալից հատված հատկացվել է փորձաքննություններ անցկացնելուն, ու միևնույնն է՝ դատարանը հայտնվել է նույն «կոտրած տաշտակի» առաջ՝ ամբաստանյալի՝ աֆեկտի հոգեվիճակում գտնվելը փորձագետները ո՛չ հաստատել են, ո՛չ ժխտել:

Իրավիճակը հիշեցնում է Բուրատինոյի մասին հեքիաթում բժիշկների կոնսիլիումը, երբ մեկն ասում է, թե հիվանդն ավելի շուտ մեռած է, քան կենդանի, իսկ մյուսը եզրակացնում է, թե հիվանդը ավելի շուտ կենդանի է, քան մեռած…

Դատարանը այս նիստի ժամանակ հարցաքննեց դատահոգեբանական փորձաքննությունն անցկացրած փորձագետներին, ովքեր պնդեցին իրենց տված օրիգինալ եզրակացությունը:
Գայանե Շահվերդյանը նշեց, որ ինչպես գրված է եզրակացության մեջ, տվյալ գործով փորձաքննվող Ռոբերտ Հ.-ի մոտ կումուլյատիվ աֆեկտի առկայությունը բացառվում է: Ինչ վերաբերում է ֆիզիոլոգիական աֆեկտին, ապա առկա են ֆիզիոլոգիական աֆեկտի առաջին և երկրորդ փուլերի չափորոշիչները, սակայն երրորդ փուլի առկայության հիմնավորումը չունենալու պատճառով և այդ փուլը չհիմնավորելու արդյունքում՝ եզրակացրել են, որ չեն կարող ո՛չ հիմնավորել, ո՛չ ժխտել ֆիզիոլոգիական աֆեկտի առկայությունը:

Ըստ փորձագետի՝ գործով չկա վկա, ով կարող էր նկարագրել Ռոբերտ Հ.-ի վարքագիծը՝ հանցավոր արարքի կատարումից անմիջապես հետո: Փորձագետները, իհարկե, ուսումնասիրել են գործի նյութերը, այդ թվում՝ Ռոբերտ Հ.-ի նախաքննական ցուցմունքը, նրա հայտնած տեղեկությունները նախորդ փորձաքննությունների ժամանակ:

Սակայն  փորձագետը նշեց՝ դեպքից անցել է 4 տարի: Հնարավոր է՝ փորձաքննվող Ռոբերտ Հ.-ն այդ ընթացքում ինչ-որ բաներ է ընթերցել ֆիզիոլոգիական աֆեկտի մեխանիզմի մասին ու իր պատմությունը կառուցում է՝ ըստ ստացած գիտելիքի: Նա փորձագետներին ասել է, թե դեպքից հետո «անջատված նստել է» որոշ ժամանակ, հետո սթափվել ու կատարել է մնացած իր գործողությունները: Սակայն փորձագետները չեն կարող հիմնվել միայն ամբաստանյալի ասածի վրա, նրանք չգիտեն՝ ամբաստանյալի ասածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: «Անգամ եթե ֆիզիոլոգիական աֆեկտ կա, եթե իր ասածը ճիշտ է, ես հաստատապես չգիտեմ՝ ինչպես է եղել… Ոչ մի սուբյեկտիվ բան չկա մեր եզրակացության մեջ… Մենք առաջնորդվել են օբյեկտիվ, գիտականորեն ապացուցված չափորոշիչներով…»:

Փորձագետն ասաց, որ փորձաքննվողի հետ զրույցի ընթացքում ի հայտ են բերվել նրա անձնային առանձնահատկությունները:

Ըստ փորձագետի՝ նախաքննության ժամանակ անցկացված առաջին փորձաքննության ժամանակ սխալ է որոշվել արարքի «պրովոկացիան»՝ այն, ինչը մղել է փորձաքննվողին կատարել սպանությունը. «Դա չէր կարող մեծ սիրո պատմություն լինել»:

Փորձագետը նշեց, որ ինքը տարբեր քրեական գործերով 7-8 փորձաքննություն է կատարել, և իր կարծիքով՝ դանակի 19 հարվածները արդեն իսկ վկայում են, որ անձը գտնվել է աֆեկտի մեջ. «Աֆեկտի մեջ չգտնվելով՝ անձը այդքան հարված չի հասցնի… Սա ֆիզիոլոգիական աֆեկտի երկրորդ փուլի հստակ չափորոշիչ է… Նպատակաուղղված սպանություն կատարելու դեպքում նա կարող էր մեկ հարվածով սպանել…»:

Ըստ փորձագետ Գ. Շահվերդյանի՝ Ռոբերտ Հ.-ի արարքի «պրովոկացիան» կապ չուներ նախորդ օրերին տեղի ունեցածի կամ կուտակված բացասական վերաբերմունքի հետ: Այն կապված է տվյալ մարդու անձնային առանձնահատկությունների, շեշտվածության հետ՝ «տուժողը դանակով խփել է նրա ոտքին, նա ընկել է խուճապային հոգեվիճակի մեջ՝ պրովոկացիան հենց այդ խուճապային վիճակն է… Տվյալ անձնային տիպը կարող էր դանակի հարվածից ընկնել խուճապային հոգեվիճակի մեջ…Ո՛չ դարդերը, ո՛չ սերը պրովոկացիա չէին առաջացնի՝ ինքը դարդ անելու մեծ հակում չունի, իր հոգեկան տիպը էնպես չէ, որ մեծ, խոր ապրումներ ունենա… Խուճապային հոգեվիճակի պատճառով արգելակման մեխանիզմները չեն աշխատել՝ նա դանակի 19 հարված է հասցրել…»:

Պատասխանելով ամբաստանյալի շահերի պաշտպան Ս. Ասլանյանի հարցին՝ փորձագետն ասաց, որ, ինչ խոսք, հաշվի են առել դեպքի կատարման պահին փորձաքննվողի տարիքը՝ նա եղել է 22 տարեկան, սակայն հոգեբանական զարգացմամբ նա դրանից էլ հետ մնացած էր՝ մտածողության պրիմիտիվությունը, հետաքրքրությունների նեղացած լինելը՝ այս հանգամանքներն էլ հաշվի առնելով՝ նրա ու տուժողի տարիքային տարբերությունը «ահռելի է եղել»: Սակայն, ըստ փորձագետի՝ Ռոբերտի արարքին ոչ այնքան տարիքն է նպաստել, որքան՝ հենց իր անձնային առանձնահատկությունը:

Դանակի հարվածներից հետո բարձը տուժողի դեմքին դնելը նրա ձայնից՝ գոռոցից, տնքոցից, միգուցե՝ խռխռոցից ձերբազատվելու ցանկությունից է եղել ավելի շատ՝ «Ձայնը եղել է ֆոն՝ նրա արարքի համար, արգելակող մեխանիզմները ջարդվել են, նա գործողություններ է կատարել՝ ձայնը կտրելու համար…»:

Երկրորդ փորձագետը՝ Դավիթ Գևորգյանը, անդրադառնալով նույն՝ ձայնի հանգամանքին, ասաց. «Ձայնը, գոռոցը լրացուցիչ աֆեկտային գործոն է՝ գիտակցությունը ավելի է նեղացել, նա գործողություն է կատարել՝ ձայնը կտրելու համար…»:

Այս փորձագետը նույնպես ասաց, որ կարող են միայն ֆիզիոլոգիական աֆեկտի առկայության հավանականության մասին դատողություններ անել, բայց միանշանակ ստույգ չեն կարողացել եզրակացնել՝ անձը գտնվե՞լ է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, թե՞ չի գտնվել, քանի որ երրորդ՝ պարտադիր փուլի առկայությունը հիմնավորող ապացույցներ հնարավոր չի եղել ձեռք բերել, այն դարձել է ոչ ապացուցելի. «Չենք կարող ո՛չ հաստատել, ո՛չ մերժել… Մենք օբյեկտիվ պատճառներով չենք կարողացել միանշանակ եզրակացության հանգել»,- ասաց փորձագետը: Նա ընդգծեց, որ իրենց եզրակացության մեջ նշված չէ՝ ֆիզիոլոգիական աֆեկտի առաջին և երկրորդ փուլերը առկա են եղել, գրված է՝ առկա են այդ փուլերի չափորոշիչները:

Նախագահողը հարցրեց. «Ուրեմն՝ հիմա ի՞նչ ունենք»:

Փորձագետը պատասխանեց. «Ունենք այն, ինչ ունենք»:

Նա հավելեց, որ իրենք, ի տարբերություն նախորդ փորձաքննությունների՝ փորձաքննվողի անձի մանրակրկիտ հոգեբանական ուսումնասիրություն են կատարել, անդրադարձել են անձի հոգեախտաբանական վերլուծությանը. «Տվյալ անձը տվյալ պայմաններում կարող էր սուր արձագանքել ու չունենալ լարվածության նկատելի թուլացում»: Իսկ լարվածության միանգամից թուլացումը հենց այն է, ինչ բնորոշ է աֆեկտի երրորդ փուլի համար…

Փորձագիտական եզրակացությունը դատարանի համար կարող է  կողմնորոշիչ նշանակություն ունենալ, սակայն, միևնույնն է, դատարանն  է որոշում՝ անձը արարքը կատարե՞լ է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, թե՞ ոչ: «Հոգեկան խիստ հուզմունքը» իրավական կատերգորիա է, հետևապես, դատարանի ուսերին դրվեց այս գործով ճակատագրական եզրահանգումը կատարելու,  երիտասարդին կա՛մ ծանր հոդվածով՝ շահադիտական դրդումներով սպանության համար, կա՛մ՝ ավելի թեթև հոդվածով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար մեղավոր ճանաչելու ողջ պատասխանատվությունը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ս. Ասլանյանը միջնորդեց ստեղծված իրավիճակում հրավիրել ևս մի մասնագետի, ով կարծիք կհայտնի վերջին եզրակացության վերաբերյալ:

Մեղադրողն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը այդ միջնորդությունը անհիմն համարեցին: Փաստաբան Հ. Բաբայանն ասաց՝ փորձաքննությունը մեկնաբանելու համար մասնագետ հրավիրվել չի կարող, միակ օրինական ձևը փորձագետների հարցաքննությունն է, ինչը և արվեց դատարանում:

Այլ միջնորդություններ չեղան:

Դատաքննությունը հայտարարվեց ավարտված:

Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 16-ին,  մեղադրանքի կողմը ևս մեկ անգամ հանդես կգա ճառով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում