Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Հերթական անգամ Ռուսաստանը ցույց տվեց իր ով լինելը. պետք է կոշտ արձագանքենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, պարզ դարձավ, որ հունվարի 19-ին Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը, հիմնականում ԲՏՌ-82А: Այդ խմբաքանակը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղակայված զորամասերին: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի այս քայլը:

– Նախևառաջ՝ մի՛ ոգևորվեք, որ նրանք ԲՏՌ են ստացել, քանի որ այն արդի զինատեսակները, որ կան զինանոցում, դրանց համեմատությամբ ԲՏՌ-ն այնքան էլ սարսափելի զենք չէ: Երկրորդ՝ սթրեսի մեջ մի ընկեք, որ նոր խմբաքանակ են ստացել, քանի որ այն, ինչ ստացել են, մերն է լինելու, վերցնելու ենք: Երրորդ՝ ԲՏՌ-ի դեմ պայքարը հեշտ է, չորրորդ՝ հերթական անգամ Ռուսաստանը ցույց տվեց իր ով լինելը, մանավանդ այդ խմբաքանակը մատակարարեցին հունվարի 19-ին՝ Բաքվի հայերի ջարդի օրը: Եվ պատահական չէ, որ այդ օրն են տվել և հայտնել, որ ստացել են: Մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք կյանքին, մեր ազգը անհոգ և անլուրջ է վերաբերվում ամեն ինչին: Հինգերորդ՝ քանի անգամ ասել եմ, որ մենք պետք է զենք արտադրենք: Տեսեք, Ռուսաստանը Ուզբեկստանի 800 և ավելի միլիոն դոլար պարտքը ջնջեց, Ղրղըզստանի 200 և ավելի միլիոն դոլար պարտքը ջնջեց, բայց մերը չի ջնջել և չի ուզում, որ մենք զենք արտադրենք:

– Այսինքն՝ դասեր պիտի քաղենք այս քաղաքականությունից:

– Այո, և մենք դասեր պիտի քաղած լինեինք դեռ երեսուն տարի առաջ: Մենք շատ հետաքրքիր ազգ ենք: Ինչու եմ ամբողջ ազգի համար ասում, որ հետաքրքիր ազգ ենք, որովհետև դրանից ոչ միայն մեր ղեկավարությունը դասեր չի քաղում, ղեկավարությունն էլ իր պրոբլեմներն ունի, Ռուսաստանից եկող վտանգները կան և այլն, կամ վախենում են հնարավորն անել, կամ էլ անում են ամեն հնարավորը, իրականում այն, ինչ գրում են թերթերում, հո դա չէ՞ իրականությունը: Իսկ թե հանդիպում են, ինչ են խոսում. հենց դա է, որ մենք տեղյակ չենք: Կարող է հարցեր լինեն, որ դժվար որոշում ընդունելու խնդիր առաջացնեն: Չնայած ես մեկ անգամ ասել եմ, որ մեր ժողովուրդն ապրիլից հետո բավականին առաջընթաց ունեցավ: Եվ կտրուկ ավելացավ այն մարդկանց քանակը, ովքեր անվտանգության երաշխավոր և բարեկամ չեն համարում Ռուսաստանին: Նվազել է այն մարդկանց քանակը, ում հույսը Ռուսաստանի վրա է: Բայց ժողովրդի դեռ զգալի մաս կա, որ շարունակում է Ռուսաստանը համարել իր անվտանգության երաշխավոր, իսկ Ռուսաստանն իր խնդիրներն ունի, տեսեք՝ ինչպես վաճառեց քրդերին առանց աչք թարթելու, նույնը մեզ հետ եղավ նախկինում: Հիմա էլ զենք վաճառելով Ադրբեջանին՝ նշանակում է, որ մեզ վաճառեցին: Մենք պետք է կարողանանք հստակ և կտրուկ, կոշտ մեր ազգային շահերը պաշտպանել որևէ մեկի առաջ: Տարբերություն չկա, թե մարդն ինչից մահացավ: Ռուսները եթե մեզ այդքան խեղդեն, մենք դառնանք ոչինչ՝ վախենալով, որ Ռուսաստանն է մեզ պահողը, հիմա ի՞նչ տարբերություն, թե մենք ինչպես կոչնչանանք՝ Ադրբեջանի՞ պատերազմից, ռուսների՞, թե՞ ԵՄ-ի ճնշումներից: Ի՞նչ տարբերություն՝ ինչպե՞ս կոչնչանանք, Ռուսաստանի՞ զենք վաճառելով, թե՞ Ադրբեջանի զենք վաճառելով: Մենք շատ հստակ պետք է կարողանանք մեր շահերը պաշտպանել: Կարևորը՝ կարողանանք մեր մարդկային դեմքը չկորցնել:

Հանգիստ եղեք, այդ ԲՏՌ-ները մերն են լինելու: Միլիարդավոր դոլարներով ձեռք բերածը մենք թուրքից վերցնելու ենք: Այնպես որ, անհոգ եղեք:

Մենք խնդիր ունենք մեր մարդկային դեմքը չկորցնելու, իսկ դա նշանակում է, որ մենք տարբեր մարտահրավերների պիտի դիմանանք և պահենք ազգային դիմագիծն ու միաբանությունը: Իսկ այդ ոլորտում շատ բան ունենք անելու: Օրինակ՝ մենք պետք է Բոլոնյան համակարգից ազատվենք: Երկրորդ՝ շինծու նախագծերից, գաղափարներից պիտի ազատվենք, որ մեր ազգային դիմագիծը պահենք: Օրինակ՝ ընդունել են ընտանեկան բռնության նախագիծը: Մեզ մնում է ընդունենք չոբանի, մանկավարժի դեմ օրենք: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս է հնարավոր պահպանել ընտանիք, որտեղ իրար հետ խոսելու են ոչ թե սիրով, այլ օրենքով: Հաջորդ օրինակը բերեմ՝ Ավետարանչականները, որոնց կենտրոնը Ֆրանսիայում է, Շուշիում, Ասկերանում կենտրոններ են բացել, երեխաների համար քողարկված քարոզներ են իրականացնում: Եթե շատ են ուզում, թող այդ գումարները մեզ տան, պետությունն իր գործը կանի, որ միաբանությունը չխաթարվի:

Եվ եթե մենք կարողանանք մարտահրավերներին դիմակայել, մեր միասնականությունը պահել, այդ բոլոր զենքերը, որ Ադրբեջանը ձեռք է բերել, մերն են լինելու, և Ադրբեջանն էլ չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում