Չինական օրացույցով Նոր տարվա կապակցությամբ, որի հովանավորը Դեղին շունն է համարվում, Gucci բրենդը նոր հավաքածու է թողարկել։ Շորերի և աքսեսուարների վրա հայտնված շների նկարները պատահական չեն. դրանք Gucci-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միքելեի տնային սիրելի Օրսո և Բոսկո բոստոն–տերյերների դիմանկարներն են։
Հատուկ այս հավաքածուի համար դրանք մշակել է նկարչուհի Unskilled Worker–ը, ով արդեն համագործակցում էր բրենդի հետ։ Հավաքածուում ներառվել են բլուզներ, գլխարկով սվիտերներ, պոլոներ, կախազարդեր, դրամապանակներ, ժամացույցներ և այլն։ Գովազդային հոլովակում, մոդելների և այլ շների հետ միասին, նկարահանվել են նաև դիզայների սիրելի ընկերները՝ Օրսոն և Բոսկոն։