Wednesday, 24 04 2024
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով

Այս երկրում իշխանափոխություն այլևս հնարավոր չէ

Հայ ազգային կոնգրեսի հունվարի 20-ին տեղի ունեցած վարչության նիստում որոշում է կայացվել փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։ Բացի այդ, որոշվել է ՀԺԿ-ի հետ համատեղ մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպել Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։

Նշենք, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքվելու կոչ է արել նաև ՔԿՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը։ «Առաջին լրատվական»-ը ՀԺԿ վարչության անդամ Գրիգոր Հարությունյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ մարտի 1-ին ինչպե՞ս են համատեղ հավաքներ անելու, չե՞ն խանգարի մեկը մյուսին։ Հնարավո՞ր է միավորվեն և համատեղ հավաք անցկացնեն։

– Մարտի 1-ին մենք գնալու ենք և հարգենք Մարտի 1-ի սպանդի զոհերի հիշատակը, ինչպես ամեն տարի։ Այսօրվա դրությամբ մեր որոշումն այնպիսին է, որ մենք գնում ենք Ազատության հրապարակ, իսկ թե  հետագայում ինչ ձևաչափ կստանա մեր հավաքը՝ դեռ չգիտեմ, չենք քննարկել։ Միայն հստակ է, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն միասին են գնալու։

Պարոն Հարությունյան, վարչության նիստում ՀԱԿ-ՀԺԿ-ի առաջիկա ակտիվացման մասին քննարկում եղե՞լ է։ Գարնանը սպասվող քաղաքական փոփոխությունները որևէ կերպ մտնելո՞ւ են ձեր օրակարգ։ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը հնարավո՞ր է ընդդիմությանը արթնացնի խորը նիրհից և նորից փողոց դուրս բերի։

– Սերժ Սարգսյանը, թե ՀՀԿ-ից մեկ ուրիշը՝ ի՞նչ տարբերություն։ Չեմ կարծում, որ դա այդ հարցն է։ Եվ հետո՝ այդպիսի հարց չի քննարկվել վարչության նիստին։ Իմ անձնական կարծիքով՝ Սերժի անձը ոչ մի նշանակություն չունի։ Այդ միամիտ մարդիկ են Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի կամ մեկ ուրիշի հետ հույսեր կապում։ Իշխանությունը բանդայի ձեռքին է, և չի կարելի որևէ բան սպասել բանդիտիզմից։

Բանդայի ձեռքից իշխանությունը վերցնելու փորձերն է՞լ եք ապարդյուն համարում։

– Մենք փորձեցիքն վերցնել, և մարտի 1 եղավ, ապրիլի 13 եղավ։ Դա է իրականությունը։

Այսինքն՝ այլևս անհնա՞ր եք համարում իշխանության դեմ պայքարը։ Ընդդիմությունը զենքերը վա՞յր է դնում։

– Դա վաղուց էր արդեն պարզ, որ այս երկրում օրինական ճանապարհով իշխանափոխություն այլևս հնարավոր չէ։ Դա միայն մենք չենք ասում։ Միջազգային տարբեր կառույցներ են պնդում, որ ընտրությունների ճանապարհով մեր երկրում հնարավոր չէ իշխանություն փոխել։

Այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում։ Ընդդիմությունը պետք է համակերպվի՞ այս վիճակի հետ, անցնի ընդհատակ ու իշխանությանը ազատորեն գործելու հնարավորությո՞ւն ընձեռի։

– Սրա մասին ամբողջ ժողովուրդը պետք է մտածի։ Ոչ թե 10 հազար ակտիվ մասը։ Ժողովրդին առաջնորդելու, ուղղորդելու բազմաթիվ փորձեր են եղել, բայց միշտ կարծիքներ են հնչել, որ փողոց դուրս եկածները 10-15 հազար ակտիվ մաս է, դա իրենց խնդիրն է։ Երբ որ մարդիկ գիշեր-ցերեկ հրապարակներում էին, կողքից շատ նայողներ կային հենց էնպես։ Հիմա այ էդ դիտորդների ժամանակն է  եկել, թող իրենք գործեն։

Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով՝ վերջին շրջանի թանկացումները ժողովրդին փողոց դուրս կբերե՞ն, կդրդե՞ն պայքարի։

– Պարզ դարձավ, որ դա էլ մեր ժողովրդի վրա չի ազդում։ Ուր ա՞, հանե՞ց փողոց… ուրիշ երկիր լիներ, հիմա մարդիկ եսիմ ինչ էին արել։ Ամբողջ ժողովուրդը եթե ոտքի չկանգնի, չպաշտպանի իր, իր երեխայի շահերը, ոչ մի բան չի փոխվի։ Բայց մենք տեսնում ենք, որ բոլորը իրենց տղաներին փախցնում են երկրից։ Սա չի՞ անհանգստացնում։

Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ մարդիկ դուրս չեն գալիս այլևս փողոց, չեն պայքարում իրենց իրավունքների համար։ Ինչո՞ւ է այս վիճակը ստեղծվել։

– Այդ հարցի պատասխանը ես գիտեմ, բայց չեմ ուզւոմ հրապարակավ հայտնել։

Արդյոք ընդդիմության և իշխանության մեղքը հավասարապես չկա՞ այս հարցում։

– Չէ, ավելի խորը նայեք։ Այդ հարցի պատասխանը պետք է նայել մեր պատմության մեջ։

Պարոն Հարությունյան, այսինքն՝ եթե ամփոփելու լինենք, ապա կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն իրենց չեն տեսնում թանկացումների, գարնանը սպասվող քաղաքական փոփոխությունների դեմ պայքարում։

– Եթե ժողովուրդը ինքը դուրս գա, ապա ընդդիմությունը պարտավոր է լինել առաջին շարքերում։ Բայց եթե ժողովուրդն ասում է՝ թող ընդդիմությունը դուրս գա, մենք իր հետևից կգնանք, ապա դա չաշխատող տարբերակ է։ Մենք նման իրավիճակներ շատ ենք տեսել։ Բայց մենք տեսնում ենք, որ  ժողովուրդը չի  ընդվզում, անգամ երբ իր գրպանին, ստամոքսին են կպնում։ Ինչ ասեմ։

Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում բերելու Սերժ Սարգսյանի որոշմանը։ Փաստորեն նա առանց մրցակցի նախագահ է ընտրվելու։

– Էս ամենը թատրոն է։ Երբ Կարեն Կարապետյանին բերեցին ու ամբողջ նախընտրական քարոզարշավը 3 հոգով անցկացրին, ապագայից չխոսեցին։ Ժողովուրդը գնաց, մեծ մասը 10 հազարով ծախվեց, մի մասը խաբվեց… Այսքանից հետո  ինչ խոսել Արմեն Սարգսյանի մասին։ Նույն թատրոնն է՝ ավելի վատ դերասաններով։ Ինչ-որ մարդիկ մտածում են, թե Արմեն Սարգսյանը եվրոպական արժեհամակարգի կրող է,  ժողովրդավարությանը ծանոթ մարդ է, բայց եթե նա լինելով նման մարդ՝  համաձայնել է այդ առաջարկին, համաձայնել է գնալ բանդայի հետ, ապա նա էլ է դառնում բանդայի անդամ։ Սա իմ անձնական կարծիքն է, որը ոչ մեկի վզին չեմ փաթաթում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում