Մեր հարևան և բարեկամ Իրանում ընդամենը օրեր, շաբաթներ առաջ իրադրությունը շատ անհանգիստ էր՝ կառավարության դեմ սկսված բողոքի զանգվածային ցույցերի պատճառով: Իրանը բարդ վիճակում է նաև միջազգային գետնի վրա՝ գլխավորապես Միացյալ Նահանգների նախագահի և Մերձավոր Արևելքում իր դաշնակից պետությունների ջանքերով, և այս երկու հանգամանքները՝ ներքին ու արտաքին գործոնները, որքան էլ զարմանալի հնչի, սերտորեն փոխկապակցված են որոշակի համատեքստում: Հիշենք, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը հենց այս երկրներին մեղադրեց Իրանում ժողովրդին կառավարության դեմ հանելու համար:
Այսօր այս իրադարձությունների մասին կզրուցենք Իրանի մասնագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ, որն օրեր առաջ է վերադարձել այս երկրից: Անշուշտ, կանդրադառնանք նաև հայ-իրանական հարաբերություններին առնչվող հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում