Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին

Սարգսյանի 2018-ը և Էրդողանի 2019-ը. Թուրքիան կարող է անակնկալ մատուցել Հայաստանին

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն այսօր առաջնահերթություն չէ Թուրքիայի համար: Նախագահ Էրդողանի առաջնահերթությունն այս պահին 2019 թ. նախագահական ընտրություններում հաղթելն է, և նա բոլոր հարցերին նայելու է հենց այս պրիզմայով: Բայց Թուրքիան լի է անակնկալներով, և միշտ էլ կարելի է սպասել մի նոր ֆուտբոլային, շախմատային կամ այլ տեսակի դիվանագիտության երկու երկրների միջև: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը՝ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների համատեքստում գնահատելով հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները:

– Ամանդա, տեսնո՞ւմ եք միտումներ Թուրքիայի քաղաքականության մեջ՝ բարելավելու հարաբերությունները Եվրամիության հետ՝ հաշվի առնելով Էրդողանի վերջին հանդիպումը Մակրոնի հետ, Չավուշօղլուի բանակցությունները Գերմանիայում, Թուրքիայի նախագահի առաջիկա այցելությունը Վատիկան: Լրատվամիջոցները նաև գրում են, թե առաջիկայում տեղի են ունենալու Թուրքիա-Եվրամիություն բարձր մակարդակի հանդիպումներ: Ի՞նչ նշանակություն ունեն Եվրամիության հետ ավելի լավ հարաբերությունները Թուրքիայի համար մի շրջանում, երբ վերջինս բավական բարդ վիճակում է հայտնվել իր մերձավորարևելյան քաղաքականության պատճառով և փչացրել է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների հետ:

– Որոշ թուրք պաշտոնյաների մեկնաբանություններից այնքան էլ ակնհայտ չէ, որ Թուրքիան ուզում է բարելավել իր հարաբերությունները Եվրամիության հետ: Անկարան, կարծես, լավ չի հասկանում Եվրամիության հետ հարաբերությունների կարևորությունը՝ մասնավորապես տնտեսության և առևտրի տեսանկյունից, բայց ոչ միայն: Համագործակցությունը էներգետիկայի, միգրացիայի և հակաահաբեկչության բնագավառներում հսկայական նշանակություն ունեն երկու կողմերի համար: Թուրքիան խարսխված է Եվրոպային դարեր ի վեր: Օսմանյան կայսրությունը եվրոպական կայսրություն էր: Եվրոպան թուրքերի ԴՆԹ-ի մեջ է: Ու թեև արդեն երկար ժամանակ է՝ հարաբերությունները շատ բարդ են մի շարք պատճառներով, այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում կտրուկ շրջադարձ կատարել: Սակայն հիմա արդեն մենք մտնում ենք ավելի կառուցողական փուլ:

Սա գալիս է այն մոտեցումից, որ երկու կողմերն էլ գիտակցում են լարվածությունը հարաբերություններում կրճատելու և ավելի կառուցողական երկխոսություն սկսելու անհրաժեշությունը: Ավելին, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացման լույսի ներքո Թուրքիան ջանքեր է գործադրում ամրապնդելու իր կապերը Եվրամիության հետ: Թե՛ Թուրքիան և թե՛ մի շարք անդամ պետություններ՝ ներառյալ Գերմանիան, Նիդերլանդները և, իհարկե, Ֆրանսիան, ջանքեր գործադրեցին՝ նվազեցնելու լարվածությունը:

Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում այսօր սկզբունքորեն միտված է իր անվտանգության ամրապնդմանը: Սա մի խնդիր է, որը չպետք է անհանգստացնի Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետություններին, քանի որ նրանք չեն սահմանակցում Սիրիային: Իսկ Թուրքիայի մտահոգությունները շատ իրական են: Թուրքիան ուզում է ամբողջությամբ վերահսկել իր սահմանները, ազատել այդ տարածքը ահաբեկչական խմբավորումներից: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան օրինական իրավունք ունի անհանգստանալու իր հարավային սահմաններում տիրող իրավիճակով: Հետևաբար, թեև Միացյալ Նահանգները գուցե այնքան էլ ուրախ չէ Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության կապակցությամբ, նա ստիպված է համակերպվել դրան:

Ռուսները ևս տիպված են համակերպվել այս իրողությանը, քանի որ խնդիրներն ու տարաձայնությունները Անկարայի և Վաշինգտոնի միջև կտրուկ ավելացել են, իսկ Մոսկվան, ինչպես տեսնում ենք, հաջողությամբ օգտվում է դրանից: Միացյալ Նահանգների և Թուրքիայի քաղաքականություններն այս տարածաշրջանում գնալով ավելի շատ են հակադրվում իրար: Միացյալ Նահանգների մտադրությունը՝ Թուրքիային սահմանակից շրջաններում կազմավորելու 30 հազարանոց զորամիավորում, որի մեջ մտնելու են նաև քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), Անկարայի կողմից դիտվեց որպես ահաբեկչական Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ընդլայնում: Սա շատ սխալ քայլ էր և ցույց է տալիս, թե որքան կարճատես է այսօր ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում:

Ուզում եմ ավելացնել, որ Երուսաղեմի խնդիրը ևս օգնեց Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին: Նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Եվրամիության որոշումը Երուսաղեմի՝ ալ-Կուդսի մասին կարող է օգնել ընդհանուր հող նախապատրաստելու Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները բարելավելու համար: Այս տեսանկյունից Թրամփը երկու «նվեր» մատուցեց Թուրքիային: Առաջինը Երուսաղեմն էր, իսկ երկրորդը՝ Սիրիայում սահմանային ուժեր ձևավորելու որոշումը, որոնք ճանապարհ հարթեցին Թուրքիայի համար՝ ավելի մեծ դեր խաղալու տարածաշրջանում:

– Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում իր հարաբերությունները Եվրամիության հետ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերջին հայտարարությունից հետո, որ եկեք սկսենք մտածել ոչ թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման, այլ ԵՄ-Թուրքիա փոխգործակցության մասին:

– Ինչ վերաբերում է Մակրոնի հայտարարությանը, նախագահ Էրդողանի արձագանքը բավական մեղմ էր, և նրա ասածը չի նշանակում, թե Անկարան պատրաստ է ընդունել այլ բնույթի հարաբերություններ Եվրամիության հետ: Թուրքիան հստակ հայտարարել է, որ ներկա պահին նա հետաքրքրված չէ այլ տեսակի հարաբերություններով՝ լիարժեք անդամակցությունից բացի, չնայած այն փաստին, որ այսօր դա խիստ անհավանական է: Միևնույն ժամանակ, իհարկե, շատ դժվար է Թուրքիային ծախել «արտոնյալ գործընկերության» կամ հատուկ/ռազմավարական գործընկերոջ տոմսը, քանի որ Եվրամիությունն ու Թուրքիան արդեն ունեն հարաբերությունների այդ մակարդակը: Այդուհանդերձ, այս մոտեցումը կարող է փոխվել ապագայում՝ հավանաբար այն բանից հետո, երբ լիովին կիրականացվի Բրեքսիթի գործարքը: Հնարավոր է՝ Թուրքիան հետաքրքիր համարի նոր պայմանավորվածությունը Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև:

– Եվրամիությունն ինչպե՞ս կազդի Թուրքիայի ներքին իրավիճակի, ժողովրդավարական գործընթացների, արտաքին քաղաքականության և գործընկերների, ինչպես նաև իր հարևանների հետ հարաբերությունների վրա: Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների բարելավումը կարո՞ղ է նպաստել, որպեսզի Թուրքիան ինչ-որ կերպ փոխի իր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին, Թուրքիան հիմա հայտարարում է, թե «այո, մենք շարունակում ենք հանձնառու մնալ հայ-թուրքական արձանագրություններին», բայց հետո ավելացնում է, թե «նախ վերադարձրեք Ղարաբաղը Ադրբեջանին»:

– Նախագահ Էրդողանի առաջնահերթությունն այս պահին 2019 թ. նախագահական ընտրություններում հաղթելն է: Քաղաքական բոլոր որոշումները կարող են դիտարկվել հենց այս պրիզմայով: Չեմ կարծում, թե ժողովրդավարության վիճակը էապես կբարելավվի: Ամենայն հավանականությամբ, արտակարգ դրությունը երկրում կպահպանվի մինչև ընտրությունների անցկացումը, և կպահպանվի նաև ճնշումը իշխանության քննադատների նկատմամբ: Եվրամիությունը պետք է շարունակի ներգրավված լինել և համագործակցել Թուրիայի հետ ընդհանուր շահերի ոլորտներում, ինչը կարող է օգնել վերականգնելու վստահությունը երկու կողմերի միջև: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը պետք է հավատարիմ մնա այն արժեքներին, որոնց մասին մշտապես խոսում է: Հավասարակշռության հասնելը հեշտ չէ: Նա պետք է զգուշությամբ օգտագործի իր ունեցած լծակները, և տնտեսական լծակներն այս իմաստով վերջին տեղում չեն:

Չեմ կարծում, թե Թուրքիա-Հայաստան հաշտեցումը այս պահին առաջնահերթություն է Թուրքիայի համար: Անկարայի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանը պետք է վերադարձնի որոշ օկուպացված շրջաններ՝ որպես առաջին քայլ՝ կոտրելու այն շղթաները, որոնք արնաքամ են անում այս տարածաշրջանը:

– Երբ Հայաստանի նախագահը հայտարարում է, թե Հայաստանը 2018 թ. գարուն է մտնելու առանց հայ-թուրքական արձանագրությունների, եթե Թուրքիան որևէ քայլ չանի դրանց կենսագործման ուղղությամբ, պետք է եզրակացնենք, որ «ֆուտբոլային դիվանագիտության» այս շրջանն ավարտվե՞լ է: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում հետագա ջանքերը, քայլերը՝ ինչ-որ երկխոսություն ձևավորելու երկու երկրների միջև:

– Եկեք հապճեպ եզրակացություններ չանենք: Թուրքիայում և Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր ուզում են, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն և սահմանները բացվեն: Եկեք չմոռանանք, թե ինչ երկար ճանապարհ ենք անցել` երկու երկրների միջև ժողովրդական մակարդակով դրական կապեր ստեղծելու համար: Թուրքիան լի է անակնկալներով, և միշտ էլ հնարավորություն կա, որ կտեսնենք ֆուտբոլային, շախմատային կամ այլ տեսակի դիվանագիտություն ապագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում