Եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարները, հանդիպելով Բրյուսելում, համաձայնության են եկել, աշխատելով Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, օգնել Իռլանդիայի բանկային համակարգին:
Վերջին օրերին Իռլանդիայի ֆինանսատնտեսական վիճակը հայտնվել է միջագային հանրության ուշադրության կենտրոնում: Այդ երկրի բյուջեի ահռելի չափերի հասնող դեֆիցիտը, շատերի կարծիքով, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել եվրոյի գոտու ողջ տնտեսության համար,- հաղորդում է Rbc.ru-n: