Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Ծերուկն անտանելի է դառնում-2

Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի, ըստ էության, յուրաքանչյուր հրապարակային հայտարարություն, հարցազրույց դառնում է սկանդալի առիթ: Ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը քաղաքական ենթատեքստ չունի, այսօր խորհրդարանի խոսնակն ասել է, թե «Ելք» դաշինքը ցանկանում է կանգնեցնել երկրի զարգացումը: Պետության երկրորդ դեմքի մակարդակով հնչող այս հայտարարությունը լուրջ մեղադրանք է` չնայած այդպես էլ անհասկանալի է մնում, թե խորհրդարանում ընդամենը իննը պատգամավոր ունեցող խմբակցությունն ինչպես կարող է կանգնեցնել երկրի զարգացումը` քաղաքական առումով, միահեծան իշխանության համատեքստում:

https://www.youtube.com/watch?v=mKiyGveLmwY

Բաբլոյանը «Ելք»-ի հասցեին նման մեղադրանք է հնչեցրել` արձագանքելով դաշինքի նախաձեռնությանը, որով առաջարկվում է չեղարկել Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները` թանկացումների ալիքը կանխելու համար: «Ելքն», ըստ էության, զբաղվել է նրանով, ինչով պետք է զբաղվի` օրինաստեղծ գործունեությամբ: Անկախ ընդդիմության ներկայացրած փաթեթի մասնագիտական որակից` այն չի կարող կանգնեցնել երկրի զարգացումը:

Ամենամեծ ողբերգությունն այն է, որ Բաբլոյանը տալիս է գնահատականներ, որոնց քաղաքական հետևանքները չի պատկերացնում: Խորապես համոզված ենք, որ այս անհամարժեքությունը հետևանք է նրա, որ Արա Բաբլոյանը, մեղմ ասած, իր տեղում չէ: Միշտ այսպես է պատահում, երբ իշխանությունը ապաքաղաքականացվում է և նրա պատասխանատու պաշտոններում հայտնվում են մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ: Այս իմաստով` Արա Բաբլոյանը նույնիսկ իշխանության հավաքական կերպարն է: Վարչապետ Կարեն Կարապետյանը նույնքան ապաքաղաքական կերպար է և պատահական չէ, որ պաշտոնավարման մեկ ու կես տարիների ընթացքում հանդես չի եկել քաղաքական որևէ հայտարարությամբ, անգամ հոդաբաշխ չի կարողացել ներկայացնել իր քաղաքական ծրագրերն ու մտադրությունները ապրիլի համատեքստի հետ կապված:

Իշխանության ապաքաղաքականացման միտումը ակնհայտ է նաև Հայաստանի նախագահի սպասվող ընտրության համատեքստում Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Արմեն Սարգսյանի թեկնածության վրա, որի պետական և մասնագիտական որակները կասկած տակ չի դնում, ըստ էության, որևէ մեկը` գործող նախագահն իր ժառանգորդի կարգավիճակը կանխորոշել է չորրորդ նախագահին առաջադրված հայտնի չափանիշներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ երկրի չորրորդ նախագահը ներկայացված չի լինելու անգամ Անվտանգության խորհրդում:

Իշխանության քաղաքական փոշիացումն ուղիղ ճանապարհ է բացում ավտորիտար, անձնակենտրոն համակարգի ձևավորման համար: Ինչքան էլ խորհրդարանական կառավարման մոդելը նախադրյալներ է ստեղծում բազմակենտրոն համակարգի ձևավորման համար, իշխանության այսօրվա կադրային, քաղաքական պոտենցիալը թույլ չի տալիս, որ նրա գործունեության հիմքում լինեն սահմանադրական և քաղաքական կարգավորումները:

Հայաստանի իշխանության հիմնական պատասխանատուներն իրենց զգում են մենեջերի, հիմնարկի պետի, կատարող դիվանագետի կարգավիճակում` պարտադրված լինելով կյանքի կոչել Սերժ Սարգսյանի «թեզերը» և, ըստ էության, հակապետական համարելով բոլոր նախաձեռնությունները, որոնց հեղինակն ընդդիմությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում