Apple-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը վաճառել է իր բոլոր բիտքոիններն այն բանից հետո, երբ հոգել է անհանգստանալ դրա փոխարժեքի տատանումներից։ Այս մասին նա հայտնել է Business Insider պորտալին՝ Ստոկհոլմում բիզնես ֆորումի ժամանակ։
Վոզնյակը պատմել է, որ գնել է կրիպտոարժույթն անցած ամառ, երբ դրա արժեքը կազմել է 700 դոլար։ Այն բանից հետո, երբ բիտքոինի փոխարժեքը հասել է 20 հազար դոլարի, նա որոշել է դրանք վաճառել։
«Ես չեմ ցանկանում այդպիսի հոգածություն իմ կյանքում։ Իմ երջանկության մի մասն էլ հենց չանհանգստանալն է, այդ իսկ պատճառով ես պարզապես ազատվել եմ դրանից»,-ասել է ամերիկյան կորպորացիայի համահիմնադիրը։