Amazon ինտերնետ–ռիթեյլերը կարող է այս տարի դառնալ ԱՄՆ–ի ամենախոշոր հագուստ վաճառող խանութը՝ գերազանցելով Macy’s առևտրային ցանցին,– գտնում են Cowen ներդրումային բանկի վերլուծաբանները։
Cowen-ի կանխատեսումներով՝ 2018 թվականին Amazon-ի հագուստի և աքսեսուարների վաճառքը կաճի 30%-ով՝ հասնելով 28 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ Macy’s-ինը կիջնի 4%-ով՝ հասնելով՝ 22 միլիարդ դոլարի։ Ըստ Nomura կազմակերպության գնահատականների՝ 2020-ին Amazon-ի հագուստի վաճառքը 45 միլիարդից կհասնի 85 միլիարդ դոլարի։