Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ներդրողները գնում են, Սամվել Կարապետյանը պարզապես «պադերժկա» է անում ընկերոջը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։

 -Վերջին 1․5 տարվա ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Եվրոպա մեկնեց։ Նա այնտեղ հանդիպում ունեցավ շվեյցարահայերի հետ և ասաց, որ ներդրումային դաշտը Հայաստանում բարենպաստ է, եկեք ու ներդրում արեք։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Հայաստանում դաշտը բարենպաստ ներդրումների համար, արդյո՞ք Հարկային օրենսգրքի փոփոխությունները, նաև եկամտահարկի փոփոխությունը ներդրողների համար պարարտ հող են ստեղծում։

-Ես կարծում եմ, որ Հայաստանում ներդրումների համար բարենպաստ դաշտ չկա։ Մինչև Հայաստանում մենաշնորհները չվերանան, Հայաստանում ներդրումներ չեն լինելու։ Հիմա ներդրողներն ամեն բան գիտեն, բոլորին ճանաչում են, առաջվա ներդրողները չեն, որ միամիտ-միամիտ գալիս ու ներդրումներ էին անում։ Թող ներդրողներին նորմալ վերաբերվեն, որ գան։ Ցավոք, բարենպաստ չէ դաշտը, և ներդրողները գնում են Հայաստանից։

-Վերջերս նաև միտում է նկատվում, որ Վրաստան են շատ գործարարներ գնում ու ներդրում անում։ Այնտեղ դաշտն ավելի բարենպա՞ստ է։

-Այնտեղ դաշտն է բարենպաստ, օրենքն էլ հավասար է, մենաշնորհների դաշտ էլ այնտեղ չեմ տեսնում։ Ես Վրաստանում հաճախակի եմ լինում, բավական հաջող է դաշտը, մարդիկ գոհ են, իրենց երկիրը շատ սիրում են ու լքել չեն ուզում։

-Վերջին 1․5 տարվա ընթացքում ներդրումային դաշտը բարելավելուն ուղղված քայլ չկատարվե՞ց։ Շատ էին խոսում կոռուպցիան, օլիգարխիկ տնտեսությունը վերացնելու մասին, փաստորեն իրական պայքար տեղի չունեցա՞վ։

-Ոչինչ չի փոխվել։

-Դուք կարծում եք՝ վարչապետի՞ խնդիրն է, թե՞ ընդհանրապես համակարգն այնպես է ստեղծված, որ մեկ մարդուց չի կախված այդ պայքարը։

-Վարչապետի խնդիրը չէ, մինչև մեզ մոտ մթնոլորտը փոխեն, օլիգարխիան վերանա, մենաշնորհները նահանջեն, բավականին ժամանակ է պետք, ևս մի տասը տարի։ Ես նախօրեին լսում էին նախագահի ելույթը կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Եթե նրա ասածն իրականություն դառնա, դա կարող է փոխվել 10 տարի հետո։

-Բայց հասարակությունն ականատես է, որ միշտ էլ արտոնյալներ եղել են և կոռուպցիայի դեմ պայքարն էլ հատվածական է եղել, ու խոշոր ձկները մնացել են անպատիժ։

-Եթե օրենքը բոլորի համար դառնա հավասար, անպատժելիության մթնոլորտը վերանա, այդ ժամանակ մարդիկ չեն լքի երկիրը։ Մարդիկ հիասթափվում են, երբ նույն գործի համար մեկին պատժում են, մյուսին ոչ միայն չեն պատժում, այլ արտոնություն են տալիս։ Մինչև այդ ամենը չկարգավորվի, Հայաստանում ներդրողներ չեն լինելու։ Այսօր մի քանի հոգի ներդրում են անում, օրինակ՝ Սամվել Կարապետյանը, բայց նա իրենց ընկերն է, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են։ Նա պարզապես ուզում է իր ընկերոջը, ժողովրդի լեզվով ասած, «պադերժկա» անի։

-Փաստորեն ներդրողների ակումբն էլ ձևավորվեց, բայց իրական ներդրողներ, բացի Սամվել Կարապետյանից, կարծես, չկան։

-Այո, չկան ու չեն էլ լինելու՝ մինչև դաշտը չկարգավորվի։ Մեր օլիգարխները գնում դրսում են ներդրում անում։ Ծառուկյանը Ռիգայում կազինո ու հյուրանոց բացեց, իսկ այդ դեպքում, երբ մեր օլիգարխներն են դրսում ներդրում անում, ո՞ր մեկը դրսից կգա Հայաստանում ներդրում անելու։

-Հայաստանում 2018-ը կարևոր իրադարձությունների տարի է։ Նախ նախագահ են ընտրելու, ապա վարչապետ ու նոր կառավարություն։ Արդեն հայտնի է ՀՀ նախագահի թեկնածուն, որը, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, անկուսակցական ու ապաքաղաքական է։ Ձեր կարծիքով՝ Արմեն Սարգսյանի գալով փոփոխություններ կլինե՞ն, և արդյո՞ք սրանով Սերժ Սարգսյանն իր համար ճանապարհ չի հարթում դեպի վարչապետություն։

-Ես Արմեն Սարգսյանի մասին կարդացել եմ, լսել եմ։ Նա ինտելիգենտ, շատ լավ մարդ է, հարուստ մարդ է և հաճելի կլինի, եթե Հայաստանը նման նախագահ ունենա, որը կարծում եմ՝ լավ կաշխատի։ Սփյուռքում էլ լավ կապեր ունի։ Ես կողմնակից եմ այդ թեկնածուին։ Ի դեպ, ես նախկինում էլ եմ ասել, որ ուրախ կլինեմ, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, որովհետև նա հզոր է։ Տեսեք, թե ինչպես զսպեց կարագի և շաքարավազի գները։ Միակ մարդն է այս երկրում, որ այսօրվա դրությամբ կարող է ամեն ինչ անել երկրի համար։

-Սերժ Սարգսյանը նաև վարչապետ է եղել: Ձեր կարծիքով՝ արդյոք նա ունի՞ կոմպետենտություն տնտեսության հարցերում, ինչպե՞ս եք գնահատում նրա հնարավորություններն այս ոլորտում։

-Նա այսօր շատ մեծ հնարավորություն ունի։ Նա այսօր բավականին հզոր է և լավ պատկերացնում է տնտեսությունը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ նման հզոր մեկը գա և փորձենք պայքարել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ։ Եթե նա կարողանա դա վերացնել, ողջունելի կլինի բոլորիս համար։

-Բայց արդեն 10 տարի է նա երկրի նախագահն է, իսկ կառավարությունը ձևավորում է իր ղեկավարած կուսակցությունը։ Եթե լիներ բավարար քաղաքական կամք, արդյո՞ք այդ խնդիրներին լուծումներ չէին տրվի մինչև հիմա՝ անկախ նրանից, թե ով կլիներ վարչապետ։

-Իհարկե, 10 տարին մեծ ժամանակ է, որ կարելի էր բավականին փոփոխություններ անել, պարզապես այդ ընթացքում սկսեցին օրենքները փոխել, Սահմանադրությունը փոխել։ Այդ ամենի համար ժամանակ էր պետք։ Հիմա այդ բոլորն արվել է և մնում է միայն աշխատել։ Բավականին լավ օրենքներ ունենք, և եթե այդ օրենքներն աշխատեն, բոլորը հավասար լինեն դաշտում, շատ լավ կլինի։ Հիմա ես կարծում եմ, որ հիմա շատ վատ վիճակ է, փոքր բիզնեսը փակվում գնում է։ Մարդիկ հիասթափված հեռանում են, արտագաղթը մեծացել է, եթե կարողանան դա զսպել իրենց լավ աշխատանքով՝ ողջունելի կլինի։

-Որքանո՞վ է իրատեսական, որ Սերժ Սարգսյանը 2040 թվականին ակնկալում է 4 մլն բնակչություն, երբ Հայաստանում արտագաղթը չի նվազում։

-2040 թվականին 4 մլն բնակչություն, իհարկե, չենք ունենա, կամ կարող է ունենանք, եթե Հայաստան գան չինացիները, հնդիկները կամ իրանցիները։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանի որևէ վարչապետի այս ընթացքում չհաջողվեց տնտեսության մեջ որևէ քայլ անել, որ թե՛ հասարակության, թե՛ ներդրողների մոտ դրական սպասելիքների հույս կարթնացներ։ Այսօր խոսում են 7 տոկոսից ավելի տնտեսական աճի մասին, բայց մարդիկ դա կարծես չեն զգում։

-7 տոկոսի աճը որն է, եթե մարդիկ հեռանում են։ Դոլարային խաղերով կարող են աճը 10 տոկոս էլ դարձնել, բայց դա չի կարևորը։ ԱՄՆ-ում, եթե ես ունեմ բիզնես ու հաջորդ տարի երկրորդ բիզնեսն եմ բացում, որն աշխատատեղ է բացում, հարկերից ազատում են՝ անկախ նրանից 3 աշխատատեղ եմ բացում, թե 10։ Իսկ այստեղ հարկերը բոլորի համար հավասար են, այդպես չի կարելի։ Հարց լուծողներն էլ, իմացեք, փոքր ու միջին բիզնեսն է։ Խոշոր բիզնեսից բավական մեծ հարկեր վճարում է «Գրանդ Տոբակոն», գազի ու հոսանքի բիզնեսն էլ է մեծ հարկեր վճարում, որովհետև չի կարող թաքցնել։ Դա մեզնից կախված չի, գազը Ռուսաստանն այդքան տվել է, այդքանի գումարն էլ ուզում է։ Բայց մյուս խոշոր բիզնեսներին, որ խորանում ենք, նայում ենք, տեսնում ենք, որ ընդամենը ակցիզային վճարներն են տվել, որոնք արտադրում են խմիչք, ծխախոտ։ Ու հաշվում են, թե այսքան գումար ենք տվել։ Որ մի քիչ խորանանք, կտեսնենք, որ խոշոր բիզնեսներից 2-3-ն են նորմալ հարկեր վճարել։

-Հայաստանը 2016-ի նոյեմբերին ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրեց, որը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն։ Ձեր կարծիքով՝ Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ, կարողանալո՞ւ է հաղթահարել բոլոր այս խնդիրները ԵՄ-ի աջակցությամբ։

-Եթե Հայաստանում մարդու իրավունքները բարելավվի, մարդը վստահ զգա, ապահովված զգա, իմացեք, որ գոնե դրա համար չեն հեռանա երկրից։ Մարդիկ գնում են ԱՄՆ, ասելով, որ այնտեղ գոնե ապահովված ենք, օրենքը բոլորի համար հավասար է։ Դա միակ բանն է, որ մարդկանց ձգում է դեպի Ամերիկա։ Այնտեղ եթե իշխանությունները տեսնում են, որ որևէ հիմնարկ չի վճարում հարկերը, ինքը միանգամից չի կպնում հիմնարկին, սկսում են հետևել այդ կազմակերպությանը, որը կարող է տևել 2-3 տարի։ Բայց եթե տեսնում է, որ երեք տարին էլ անցավ, ու չի վճարում, այդ դեպքում ամբողջ ունեցվածքը կարող են վերցնել ու մեծահարուստը կարող է զրո դառնալ։ Պետք է դաշտը կայուն լինի, օրենքը հստակ աշխատի ու բոլորի համար հավասար։ Հենց դա եղավ, իմացեք, որ Հայաստանը շատ լավ երկիր է դառնալու։ Այդ ժամանակ կարող է անգամ մեծ ներհոսք լինել։

-Իշխանության նախկին ներկայացուցիչներ կային, որ Ձեզ պարտքեր ունեին։ Նրանցից որևէ մեկը պատասխանատվություն կրե՞ց։

-Ո՛չ, չտվեցին փողերը ու պատասխանատվություն չկրեցին, ու դա շատ ամոթ է։ Իրենց կարող էին ասել ու պարտքը վերադարձնեին, բայց չտվեցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում