Facebook սոցցանցն ու Google-ը սպառնալիք են ներկայացնում հասարակության համար, հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը՝ ելույթ ունենալով Դավոսում ընթացող Միջազգային տնտեսական ֆորումում։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
«Նրանք հանդուգն կերպով իրենց ծառայություններում ներկառուցում են կախվածություն։ Դա կարող է շատ վնասակար լինել, հատկապես երիտասարդների համար։ Նմանություն կա համացանցային հարթակների և ազարտային խաղերի միջև։ Խաղատները մշակել են միջոցներ՝ խաղացողներից տանելու նրանց բոլոր գումարները, նույնիսկ այն գումարները, որոնք նրանք չունեն»,-հայտարարել է գործարարը։
Բացի այդ, նրա կարծիքով՝ Facebook-ն ու Google-ը ստեղծում են «մարդկանց ազատության մենաշնորհ»։
«Սոցցանցերը ստիպում են մարդկանց հրաժարվել ինքնավարությունից, իսկ մարդկանց ուշադրությունը գրավող ուժն ավելի ու ավելի է կենտրոնանում փոքրաթիվ ընկերությունների ձեռքերում»,-ասել է Սորոսը։