Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ստվերային կառավարման գեներալները

Հայկական մամուլում տևական ժամանակ շրջանառվում է տեղեկություն «գեներալիտետի» խորհրդավոր հանդիպումների մասին, որի մասնակիցները քննարկում են Վիգեն Սարգսյանին հեռացնելու և նրա փոխարեն նախընտրելի թեկնածու նշանակելու հարցը: Շրջանառվեց նույնիսկ ԱԻ նախարար, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի անունը: Ընդ որում, ուշագրավն այն է, որ «գեներալիտետի» հավաքների «մասնակիցների» թվարկումը տարբեր լրատվամիջոցներով ցույց էր տալիս, որ խոսքն իրականում ավելի շուտ վերաբերում է մարդկանց, որոնք արդեն բանակում չեն, ընդ որում՝ մի զգալի մասը՝ բավականին վաղուց:

Այն, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարումը ամենևին միարժեք չի ընկալվում բանակի բարձրագույն հրամկազմի և սպայական շրջանակներում՝ անհերքելի է, ինչի պատճառն այն է, որ բանակը մեծ հաշվով պատերազմող բանակ է, իսկ Վիգեն Սարգսյանը՝ «չպատերազմած» նախարար, որը ըստ էության նոր մարդ է պաշտպանական համակարգում: Բայց շաբաթներ առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը բարձրագույն սպայակազմի անունից հավատարմության երդում տվեց Վիգեն Սարգսյանին՝ դե ֆակտո, հարցազրույցի տեսքով:

Ուշագրավ է այն, որ հենց դրանից հետո մամուլում հայտնվեց «գեներալիտետի» հավաքների թեման և սկսվեց դրա ինտենսիվ գեներացիան տարբեր լրատվամիջոցներով, ընդ որում՝ Մովսես Հակոբյանի անվան շրջանառությամբ:

Ամենաուշագրավն այս համատեքստում այն է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում, առավել ևս հանրային բավականին շոշափելի աղմուկ առաջացրած մի շարք նախաձեռնությունների պայմաններում, չի արժանացել Սերժ Սարգսյանի միարժեք, հատու աջակցությանը: Սերժ Սարգսյանը եղել է նրա կողքին, դրական արտահայտվել նախաձեռնությունների մասով, սակայն անձնապես չի ստանձնել պատասխանատվություն այն կոնցեպտուալ մոտեցումների համար, որ առաջ է քաշում Վիգեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանը դեռ իր վրա չի վերցրել «ազգ-բանակ»-ը, իսկ իրավիճակի հենքը հենց դա է:

Եվ այստեղ է նաև ամենաառանցքային հարցը ներիշխանական զարգացումների այդ համատեքստում՝ ինչու առ այսօր Սարգսյանն անձնական պատասխանատվություն չի ստանձնել ազգ-բանակ հայեցակարգի մասով: Օրինակ՝ բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասով նա հայտարարել է անձնական պատասխանատվության մասին, իսկ ազգ-բանակի մասին նա չի արել քաղաքական այդպիսի հայտարարություն:

Ահա հենց այդ հայտարարության բացակայության պայմաններում էլ ուշագրավ են դառնում «գեներալիտետի», այսպես ասած, մտահոգությունները, երբ մի կողմից՝ մամուլով հրապարակվում է հավատարմություն Վիգեն Սարգսյանի հանդեպ, մյուս կողմից՝ դավադրություն Վիգեն Սարգսյանի դեմ: Այս երկսայրի մարտավարությունը կամ, այլ կերպ ասած, հակասությունների վրա խաղը մի մտածողություն ու կարծես թե ներիշխանական «մշակույթի» տարր է, որ կարծես թե արմատավորվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի արդյունքում:

Սարգսյանը տասնամյակը անցկացրեց հենց հակասություններ առաջացնելով ու դրանց վրա խաղալով: Դա ամենևին չի նշանակում, որ պաշտպանական ոլորտի շուրջ ստեղծված իրավիճակը նրա առաջացրած հերթական հակասությունն է, բայց ակնհայտ է, որ այդ գործելաոճը մտել է ավելի լայն շրջանառության մեջ, և հնարավոր է պատկերացնել, թե ինչ ազդեցություն է այն ունենալու կառավարման նոր մոդելի պայմաններում, երբ դե ֆակտո իշխանությունը կենտրոնանա Մելիք-Ադամյանում:

Ընդ որում, այդ տեսանկյունից խիստ ուշագրավ էր Վիգեն Սարգսյանի տարեվերջյան հարցազրույցում նրա արտահայտած միտքն այն մասին, որ վտանգավոր է, երբ դե յուրե որոշում կայացնող կառույցը մեկն է, իսկ դե ֆակտո որոշումները կայացնում է բոլորովին այլ սուբյեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում