Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետը մեթոդաբար ստում է. Չկա մի նորմալ սփյուռքահայ, ով Հայաստանում ներդրում անել ցանկանա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Պարոն Գրիգորյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Շվեյցարիա կատարած իր այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների հետ և նրանց հորդորել է գալ ու բիզնեսով զբաղվել Հայաստանում, ներդրումներ անել, քանի որ Հայաստանը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է դարձել։ Վարչապետը նշել է, որ իրենք նշանակալի բարեփոխումներ են նախաձեռնել տարբեր՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, բարելավում են բիզնես միջավայրն ու մթնոլորտը։

– Ես կարող եմ ասել, որ վարչապետը մեթոդաբար ստում է։ Իր այդ խայտառակ վարքի պատճառով նույնիսկ  առանձին անհատներ, ընկերություններ, որոնք շահ ունեն Հայաստանում ներդրում անելու, արդեն փախչում են վարչապետից և նախագահից, քանի որ այդ երկուսն էլ ձայն ձայնի տված ստում են։ Ստում են ցինիկաբար։ Նրանք ստիպում են, որ մենք վերջապես բարձրաձայնենք, որ քանի կա Սերժ Սարգսյան, և քանի կա վարչապետ Կարեն Կարապետյան, հանկարծ ոչ ոք չխաբվի և Հայաստանում ներդրում չանի։ Մեր հոլդինգը ահագին փող ծախսեց, մենք երկու անգամ եկանք Հայաստան, բիզնես պլաններ պատրաստեցինք, մասնակցեցինք տենդերի, տասնյակ հազարավոր եվրոներ ծախսեցինք, 2017-ի հունվարին տենդերի բոլոր նյութերը տվեցինք, բայց մինչև այսօր նույնիսկ պատասխան չենք ստացել։ Հիմա ինչ է ուզում նա մեզ համոզել, որ հաջորդ անգամ գանք՝ ավելի լա՞վ արդյունք ենք ունենալու։ Մենք այլևս չենք հավատում, և Սփյուռքում էլ արդեն տարածվել է այն մտայնությունը, որ քանի կա Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան, Հայաստան նույնիսկ այցելության պետք չէ գնալ։ Հակառակը՝ պետք է միավորվել, ոտքի կանգնել և երկիրը փրկել։  Հիմա տեսնում եմ, որ Սերժ Սարգսյանը փորձում է վարչապետից բարեհաջող ազատվել, քանի որ վարչապետի պաշտոնը իր համար է նախատեսել, բայց ոչ մի լավ բան մենք չենք սպասում, քանի որ մինչ այս բոլոր խոստումները եղել են սին, ու միայն խարդավանքներ ենք տեսել։

Այսինքն՝ Դուք Ձեր հոլդինգի օրինակո՞վ եք համոզվել, որ Հայաստանում այլևս պետք չէ ներդրում անել, և այստեղ բոլորովին այլ խաղի կանոններ են գործում։

– Մեր ֆորումի փորձի  հիման վրա ենք համոզվել։ Մեր ֆորումի հիմնադիր նախագահը շվեյցարահայ, մեծ հայրենասեր Թորոս Սակերյանն էր։ Անցած տարի մենք նրան հրաժեշտ տվեցինք։ Նա առաջինն էր, որ լուրջ ներդրումներ արեց Հայաստանում ոսկերչության ասպարեզում։ Նա իր անձնական օրինակով բոլորին ցույց տվեց, որ պետք է գնալ Հայաստան և ներդրում անել։ Բայց գիտեք, թե ինչով ավարտվեց պարոն Սակերյանի հայրենասիրությունը, որ իր կյանքի վերջին 6-7 տարին ապրում էր շվեյցարական թոշակի հաշվին։ Սակայն նույնիսկ նրա թոշակը ձեռքից առան և խաբեությամբ նրա թոշակի վրա կալանք դրեցին։ Երբ ես արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին ասացի, որ թոշակը մարդու ձեռքից վերցնելը Աստծո դեմ քայլ է, նախարարը ասաց, որ չի կարող այդպիսի բան լինել, ու եթե ինքը պարզի, որ այդպիսի բան է եղել, կալանքի որոշում կայացրած դատավորին աշխատանքից կհեռացնի։ Գևորգ Դանիելյանը տղամարդու պես հետևողական եղավ, պարզեց, որ թոշակը կալանքի տակ  է, և այդ դատավորին գործից հանեց, թոշակը վերականգնեցին։

Պարոն Սակերյանը միշտ ասում էր՝ եթե բերանս բանամ, այլևս ոչ մի գործարար ոտք չի դներ Հայաստան։ Սակերյանը այդպես էլ բերանը չբացեց։ Իսկ մենք այսօր խոսում ենք, բարձրաձայնում ենք դրա մասին, քանի որ տեսնում ենք բերան չբացելու հետևանքները։ Տասնյակ գործարարներ են Հայաստանում ձախողվել այնպես, որ հետո նրանց կյանքը արդեն իրենց երկրներում է  վատացել։ Դրանցից մեկն էլ հայտնի գործարար Լևոն Մարկոսն էր։ Նա հսկայական գործ արեց Հայաստանի համար։ Հիշում եմ «Երևան կրեդիտ բանկի» պատմությունը։ Սակայն այդ ամենի արդյունքում Լևոն Մարկոսին մերկացրին և դուրս շպրտեցին։ Տասնյակ են օրինակները։ Փարիզյան սուրճի պատմությունը։ Ինչպե՞ս կարելի է  այսքանից հետո վեր կենալ և ասել, որ շարունակելու են նոր ոճով աշխատել։ Ո՞ւմ եք խաբում։ Ասենք՝ մեկ միլիարդ էլ ավելացրիք ձեր հաշիվների վրա, ո՞ւր եք տանելու այդ գումարները հետո։ Ողորմի էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանին. փրկեցի՞ն նրան իր հարյուրավոր միլիոնները։ Չփրկեցին։ Սրանց ավելի վատ բան է սպասվում։ Թող հանկարծ ներողամտություն չսպասեն ազգից։ Սերժ Սարգսյանը Փարիզում հավաքել է մի քանի տասնյակ խղճուկ սփյուռքահայերի և փորձում է  շոու ստեղծել, որ Սփյուռքը իրեն դիմավորում է, ընդունում է իրեն։ Ոչ, հարգելի նախագահ։ Դուք հավաքել եք Սփյուռքի թափթփուկներին։ Նրանց, ովքեր ապրում են Հայաստանի հաշվին։ Նրանք Ձեզ դիմավորում են, ծափահարում են, բայց Սփյուռքի 90 տոկոսը չի ընդունում Ձեզ։

Պարոն Գրիգորյան, այսինքն՝ այլևս հնարավոր չէ՞ տարբեր խոստումներով, հավաստիացումներով սփյուռքահայ ներդրողներին բերել Հայաստան։ Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը զուր ջանքե՞ր են թափում։

– Այո։ Չկա մի նորմալ սփյուռքահայ, որ Հայաստանում ներդրում անելու ցանկություն ունենա։ Եթե կգտնեք էլ մեկ-երկուսին, ուրեմն իմացեք, որ եկել են թալանելու։ Այդպիսի սփյուռքահայեր էլ կան հատկապես Ռուսաստանի հայության մեջ, որ կգան տեղի իշխանությունների հետ համատեղ թալանելու։ Բայց նրանք ներդրողներ չեն, նրանք իրենց կլանի հետ կապված անձինք են, իրենց նման գողեր։ Նրանք էլ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի նման թափթփուկներ են, շոումեններ են։ Կեղծիքով տանում են երկիրը։ Սերժ Սարգսյանն էլ դա լավ գիտի։ Նա գիտի, որ եթե մեկ օրով էլ պաշտոնը թողնի, կանգնելու է արդարադատության առաջ։ Նրան և իր ընտանիքի անդամներին կանգնեցնելու են պատի տակ։ Էն, ինչ որ իրենք են արել՝ ինքը, իր Սաշիկ եղբայրը, մյուս մեդալակիր եղբայրը, ժողովուրդը չի կարող դա անպատիժ թողնել։ Նա գոնե հիմա պետք է խելքը գլուխը հավաքի, վեր կենա, ամբողջ ազգի առաջ ծնկաչոք ներողություն խնդրի, վարչապետությունից ձեռք քաշի և նորմալ ընտրություններ հայտարարի, որպեսզի թափթփուկները չհայտնվեն Ազգային ժողովում։

– Պարոն Գրիգորյան, ՀՀԿ-ն արդեն հայտարարեց 4-րդ նախագահի իր թեկնածուի անունը՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է։ Արմեն Սարգսյանի ընտրությունը նախագահի պաշտոնում կօգնի՞ բարձրացնել Հայաստանի վարկը, թե՞ հակառակ ազդեցությունն է ունենալու։

– Գիտեք, առանց ընտրության նախագահ նշանակելը և նման խեղկատակությունները անընդունելի են։ Բերում է դրածո նախագահի, մի մարդու, որի նկատմամբ գերտերությունները դեռևս վերաբերմունք չեն հայտնել։ Ես դեռևս ոչ մի դրական արձագանք չեմ լսել։ Մի փոքր պետք է սպասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում