Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Մակրոնը նշեց Հայաստանի կարևորությունը՝ ցույց տալով, որ ավելի ակտիվ է լինելու Ղարաբաղի հարցում

Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները, հունվարի 23-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպումից հետո ամփոփելով բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները, ի թիվս մի շարք այլ հարցերի՝ իրենց խոսքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Սարգսյանի և Մակրոնի ուղերձները

Սերժ Սարգսյանը խոսել է այս խնդրի մասին նաև ավելի ուշ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում ունեցած իր ելույթի ընթացքում՝ հասցեագրելով մի շարք կարևոր ուղերձներ, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ղարաբաղյան հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է և այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Հայաստանի նախագահը շեշտել է, որ այս առումով, ի դեմս ֆրանսիացի խորհրդականների, շատ կարևոր է Ֆրանսիայի ձայնը, քանի որ «Ֆրանսիան խաղաղության ջատագով է, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես Ֆրանսիայի առաջնահերթությունն է եղել»:

Ոչ պակաս ուշագրավ են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը ղարաբաղյան հիմնահարցի մասին: Մակրոնը հայտարարել է, թե Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ասել է իր համոզմունքը, որ ԼՂ հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ:

«Միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Մակրոնը պատրաստ է ավելի առաջ գնալ Ղարաբաղի հարցում

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հայտարարությունները՝ Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը պարզաբանեց՝ Մակրոնն իր ելույթով նախ ցույց է տվել, թե մտահոգ կեցվածք ունի և նաև փորձեց ցույց տալ, թե քաջատեղյակ է հարցին և ավելի ակտիվ է գործելու այս ուղղությամբ: Ու թեև Ֆրանսիայի նախագահը, փորձագետի կարծիքով, ասաց նվազագույնը, ոչ թե առավելագույնը այս խնդրի մասին, այնուամենայնիվ ակնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին՝ Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին, որ Ֆրանսիան կարող է ավելի ակտիվ գործել Մինսկի խմբի շրջանակներում, եթե ռուսներն ու ամերիկացիներն ակտիվ չեն: Եվ սա լիովին համահունչ է միջազգային հարցերում ակտիվ գործելու, Եվրոպայում և ընդհանրապես արևմտյան աշխարհում առաջատար դերակատարություն ստանձնելու ֆրանսիացի երիտասարդ գործչի հավակնություններին:

Կայծ Մինասյանի մեկնաբանությամբ՝ ընդհանրապես Մակրոնի դիվանագիտությունը հետևյալն է՝ եթե կա հակամարտություն, ճգնաժամ կամ դիվանագիտական չլուծված հարց, ինքն անպայման ուզում է ներկա գտնվել, ուսումնասիրել և երբեմն էլ միջամտել խնդրի կարգավորմանը: Իսկ այս դեպքում իր համար ավելի հեշտ է, որովհետև Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական միջնորդներից է՝ եռանախագահներից մեկը:

«Առաջին անգամն է, որ Մակրոնը, իբրև նախագահ, խոսեց Ղարաբաղի վերաբերյալ: Ուրեմն ինքն ուզում է չափավոր լինել և միջնորդ լինել, բայց լիարժեք միջնորդ: Այսինքն, եթե ռուսներն ու ամերիկացիները ակտիվ չեն կարգավորման գործընթացում, ապա ինքը ցույց տվեց, որ պատրաստ է ավելի առաջ գնալ, սակայն միշտ չափավոր կեցվածքով»,- մեկնաբանեց փորձագետը:

Կրակովի նվերը փարիզյան հանդիպմանը

Մակրոնը փաստորեն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող պետությունների ղեկավարներից, որն անդրադարձավ նախորդ շաբաթ՝ հունվարի 18-ին, Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ արձանագրելով որոշ դրական տեղաշարժ բանակցություններում: Կրակովում ձեռքբերված համաձայնությունը՝ ավելացնելու ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում, ինչ-որ տեղ նվեր էր Մակրոն-Սարգսյան հանդիպմանը, որովհետև Հայաստանի նախագահը եկավ Ելիսեյան պալատ՝ տեղեկացնելով, որ վերջին հանդիպման ընթացքում որոշ արդյունքներ են գրանցվել, և Մակրոնը շատ ուրախ էր դրա մասին խոսելու իր ելույթում:

«Հայաստանը եկավ Ելիսեյան պալատ և ասաց՝ նվիրում եմ այդ հանդիպումը, և Մակրոնը համաձայնեց և գոհ է, որովհետև նշանակում է, թե բանակցությունները կարող են դրական մթնոլորտում ընթանալ և կարող են դրական արդյունքներ արձանագրել: Ըստ Մակրոնի՝ այս դինամիկան պիտի շարունակվի, և հայ ու ֆրանսիացի դիվանագետները պիտի շարունակեն այդ պրոցեսը: Դրա համար է Մակրոնն ասում, թե Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ: Երկու իմաստ ունի այս հայտարարությունը: Նախ, բանակցությունները տալիս են արդյունքներ: Երկրորդը, բախումներ էլ կան, ուրեմն կարևոր է ավելի ակտիվացնել, աշխուժացնել բանակցությունները»,- ասում է Կայծ Մինասյանը:

Ո՞ւմ օգտին է ստատուս-քվոյի փոփոխությունը

Մակրոնի՝ «ստատուս-քվոն կայուն չէ» արտահայտությունը մեր զրուցակիցը մեկնաբանում է հետևյալ կերպ՝ ասելով, որ մինչև Ապրիլյան քառօրյա պատերազմը այդ բառերը ծառայում էին Ադրբեջանի շահերին: Միտքն այն է, որ նախկինում, երբ ասում էին, թե «ստատուս-քվոն կայուն չէ» կամ «անընդունելի է», առաջին հերթին այդ ստատուս-քվոյի փոփոխությունը պատկերացնում էին Ադրբեջանին ինչ-որ շրջաններ հանձնելու կամ վերադարձնելու տեսքով, բայց ապրիլից հետո, երբ անվտանգության խնդիրներն առաջին պլան մղվեցին, գլխավոր առաջնահերթությունը կարգավորման գործընթացի շրջանակներում դարձել է իրավիճակի կայունացումը հակամարտության գոտում և նոր միջադեպերի կանխարգելումը:

«Քառօրյա պատերազմից հետո այդ ֆորմուլայի բովանդակությունը, իմաստը փոխվեց, որովհետև Հայաստանն ուզում է ստեղծել վերահսկողության մեխանիզմներ շփման գծում, բայց Ադրբեջանը դեմ է: Եվ երբ ասում ենք՝ ստատուս-քվոն պետք է դեպի առաջ գնա, իմաստը, նշանակությունը փոխվել է»:

Հայաստանը կարևոր է Ֆրանսիայի համար՝ իբրև խաղացող ռեգիոնում

Հարցին, թե հետևաբար ի՞նչ քայլերի պիտի սպասենք Մակրոնից այսուհետ, եթե համարում ենք, որ նա իր այս խոսքերով հստակեցրեց իր դիրքորոշումը, Կայծ Մինասյանը պատասխանեց, որ Ֆրանսիայի նախագահը վստահաբար պիտի սպասի, թե ինչ մթնոլորտում կշարունակվեն հետագա բանակցությունները:

Ինչ վերաբերում է Մակրոնի ելույթի մյուս կետերին, փորձագետի մեկնաբանությամբ՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում և այնպիսի աշխարհագրական դիրքում, որ դժվար է ժողովրդավարական պետություն լինել, և Ֆրանսիան հասկանում է դա:

«Խոսեց Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասին: Եվ վստահաբար Ֆրանսիան ուզում է ցույց տալ, թե Հայաստանը կարևոր է իր համար, բայց ոչ միայն իբրև պետություն, այլ իբրև խաղացող, մասնակից տարածաշրջանում: Եվ կարևոր է ի դեմս Հայաստանի՝ ունենալ այնպիսի լծակ, որպեսզի իր գաղափարները տարածի»:

Իսկ Հայաստանի նախագահը, հանդիպելով Մակրոնին, արել է ամեն ինչ՝ ցույց տալու, որ Հայաստանը «լավ աշակերտ է լինելու դիվանագիտական գործընթացում», և որ Հայաստանի և Ֆրանսիայի տեսակետները բոլոր կարևոր հարցերում համընկնում են կամ շատ մոտ են:

«Հայաստանի համար կարևոր է ասել բոլոր նախագահներին, բայց տվյալ պահին Մակրոնին, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների, պատրաստ ենք շարունակելու բանակցությունները, մենք ընդունում ենք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, մենք պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ: Այսինքն, կարևոր է ցույց տալ, որ խնդիրը ոչ թե Հայաստանի մեջ է, այլ Ադրբեջանի: Սա Հայաստանի մարտավարությունն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում