Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Ժողովուրդը գնաճի դեմ պետք է պայքարի բոլոր հնարավոր միջոցներով. ի՞նչ է որոշել «Ժառանգությունը»

Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո, օրերս «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օրակարգում ընթացիկ ներքաղաքական և նաև կուսակցության կազմակերպչական հարցերն էին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը նշեց, որ արտակարգ որևէ բան չի որոշվել, կուսակցությունը կարձագանքի երկրում ընթացող բոլոր կարևոր գործընթացներին։ «Գնաճի թեմայի շուրջ քննարկում ունեցանք, մենք էլ ենք շատ դժգոհ։ Գտնում ենք, որ ժողովուրդը պետք է դրա դեմ պայքարի բոլոր հնարավոր միջոցներով։ Այն քաղաքական ուժերը, որոնք երթ են անում՝ ողջունում ենք, ովքեր հետագայում կանեն՝ ևս կողջունենք։ Այս պահի դրությամբ մենք մեր անհատական միջոցառումները չունենք։ Տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցների տեսքով մեր բացասական տեսակետն ու վրդովմունքը հայտնել ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Սուսաննա Մուրադյանի դիտարկմամբ՝ գնաճն ուռճացված է և չի կարելի առաջին անհրաժեշտության ապրանքերի գնաճը կապել արտերկրի գնաճի հետ. «Մնացած պրոցեսներին մենք նույն համաչափությամբ չենք արձագանքում։ Օրինակ՝ զարգացմանը, աշխատավարձերի, թոշակների բարձրացմանը։ Մեզ մոտ տնտեսությունը մոնոպոլիզացված է, եթե ազատ շուկա լիներ՝ գները կկարգավորվեին։ Քանի որ այս կամ այն ապրանքն ընդամենը երկու-երեք ներկրող ունի և նրանք ոչ պատահական մարդիկ են, սերտ առնչություն ունեն իշխող կուսակցության վերնախավի հետ, ինչ գին ուզեն՝ կդնեն։ Երբ վարչապետը նոր էր՝ բենզինի գինը (ռեգուլյար) 330 դրամ էր, այն ժամանակ ասում էին՝ նույնիսկ եթե նավթի միջազգային գները բարձրանում են, բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռն այնքան զգալի չէ, որ բենզինի գնի վրա իր ազդեցությունն ունենա։ Հիմա ընդհանրապես չեն բացատրում, թե ինչու է անցած տարվա համեմատ 110 դրամով ավելի։ Ասում են՝ չքեղություն է, ես համաձայն չեմ։ Իրենց ասելով՝ շքեղություն է բենզին օգտագործելը, առաջին անհրաժեշտության, սպառողական զամբյուղի մթերքներն օգտագործելը՝ կարագ, պանիր, միս։ Այդ ամենը 26-28 տոկոս թանկացել են»։

Օրերս խորհրդարանում գնաճի թեմայով կազմակերպված լսումներին «Ժառանգություն» կուսակցությունը չէր մասնակցում։ Սուսաննա Մուրադյանն ընդգծում է. «Անիմաստ զբաղմունք եմ համարում։ Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ՝ հրավեր եղել է, թե ոչ։ Մի պահ ընդունենք, թե մասնակցել ենք՝ ի՞նչ արդյունք։ Միևնույն է՝ իրենք իրենցն էին ասելու։ Պնդում են, որ գնաճը չի կարող էական ազդեցություն ունենալ մարդկանց կենսամակարդակի վատթարացման վրա։ Այնինչ համոզված եմ՝ այս գնաճի պատճառով աղքատների թիվը շեշտակի ավելանալու է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում