Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գողականն ու հանցավորությունն ընդդեմ Սինգապուրի և Ջերմուկի․ Հայաստանում ամեն ինչ կորած չէ

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջնորդից, այսինքն ամենավերևից, եւ իջնելով, տարածվել ամենուր»: 2009թ.-ին Հայաստան կատարած այցելության ընթացքում հայտարարել էր Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է, որ 30 տարի առաջ Սինգապուրը Հայաստանի նման կոռումպացված երկիր էր, իսկ այժմ հակառակ պատկերն է:

ԼԻ Կուան Յուի բարեփոխումների շնորհիվ Սինգապուրի տարածքը 35 տոկոսով ավելացել է, իսկ ձեռք բերված հողերը ծառայում են  ոչ թե ի շահ նախարարնեի և պաշտոնյաների այլ ժողովրդի:

«Եթե ճիշտ չկառավարես երկիրը, բոլոր խելացի մարդիկ կհեռանան», Սինգապուրի նախկին վարչապետի այս  խրատը ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ մեր երկրի պաշտոնյաները:

«Ֆրիդմ Հաուս»  իրավապաշտպան կազմակերպության ներկայացրած ցուցանիշը չի փոխվում  ՝70 տոկոս երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան ՀՀ-ում:

Այս ցուցանիշի պատճառով նոյեմբերի 20-ին հրապարակվեց հազարամյակի մարտահրավերների գնահատման երկրների ցանկը եւ միայն կոռուպցիայի պատճառով Հայաստանը դուրս մնաց Հազարամյակի մարտահրավերների կողմից ֆինանսավորվող երկրների ցանկից:

Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հասցնել մինչև քաղաքակրթության բոլորովին այլ մակարդակի, օրինակ՝.

Անցած տարի  է 5.6 մլն մարդ բնակչություն ունեցող Սինգապուրում գրանցվել է հանցագործությունից զերծ 135 օր։

Այնտեղ խանութները չեն փակվում երկաթե դռներով և փականներով, դրա փոխարեն քաղաքը ողողված է տեսախցիկներով:

Եթե հայտնվեք Սինգապուրում հանկարծ չթքեք գետնին, դրա համար սպառնում է մինչ 5 տարվա ազատազրկում:

Մինչդեռ Սինգապուրում  ոստիկանությունը  պարապությունից չգիտի ինչ անել, մեր երկրում գողականն ու պատգամավորը փորձում ենք զատել իրարից:

Վանաձորն ու Գյումրին ամենակրիմինալ քաղաքի «տիտղոսը» դժգոհաբար շպրտում են մեկ-մեկու վրա, Սյունիքում փորձում են խլել այդ կարգավիճակը, դե  իսկ մայրաքաղաքը լուռ ժպիտով հետևում է նրանց…

Իհարկե, աղոթելը այս դեպքում քիչ է, պետք է լուրջ քայլեր ձեռնարկել տիրող ամենաթողության վերջը տալու համար:

Որքան էլ զարմանալի թվա Հայաստանում էլ կա փոքրիկ Սինգապուր, Ջերմուկ քաղաքը:

Աչքով չտանք, բայց  վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին կես տարվա ընթացքում Ջերմուկում ոչ մի հանցավոր դեպք չի արձանագրվել:

Ջերմուկի օրինակը հույս է ներշնչում որ մեր երկրում դեռ ամեն ինչ կորած չէ, հանցավորության դեմ կարելի է պայքարել , քանի որ մարդիկ իսկապես կարող են ապրել առանց օրենքի սահմանները հատելու:

Եկեք չհիշենք աշխարհի ամենակրիմինալ պետություններին , փոխարենը հիշեցնեմ՝.

Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն էլ ապրեն :

Պատիվն ու իրավունքը հաստատվում են բանականության, և ոչ թե զենքի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում