Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

ԵԽԽՎ ելույթից հետո պարզ դարձավ` Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

-Պարոն Իգիթյան, ԵԽԽՎ-ում իր ելույթում Սերժ Սարգսյանը մի քանի կարևոր շեշտադրումներ է արել ԵՏՄ-ի անդամակցության, ապրիլից բարեփոխումների նոր փուլ սկսելու մասին։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այս ելույթը, կարո՞ղ ենք ասել, որ նա չփակեց ԵՄ-ի հետ դուռը, նաև մաքրեց հաշիվները ԵԽԽՎ-ի հետ՝ հաշվի առնելով 2013 թվականին ԵԽԽՎ-ում նրա ելույթը, երբ Հայաստանը բավականին խոցելի վիճակում էր։

-Նախ Սերժ Սարգսյանն ասաց այն, ինչ պետք է ասեր նման լսարանի համար։ Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած դիվանագետ կամ երկրի ղեկավար գիտի, թե ինչ պետք է ասի դրսի համար, իսկ ներքին լսարանի համար հասկանալի է, թե ինչու է այդպես ասվում։ Միաժամանակ, մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանը թող դրսում շարունակի պնդել, որ Հայաստանը «և-և»-ի քաղաքականությունը շարունակում է, կարողանում է երկու կողմերի հնարավորություններն օգտագործել, բայց մենք իրականում տեսնում ենք, որ Հայաստանն ամբողջությամբ տրված է ԵՏՄ-ի սկզբունքներին և անգամ ավելի հավատարիմ է դրան, քան ԵՏՄ-ի այնպիսի անդամներ, ինչպիսիք են Ղազախստանը, Բելառուսը, էլ չեմ ասում՝ Ռուսաստանը։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում թանկացումների հետ կապված, ուղղակի կամ անուղղակի կապված է իմ ասած երևույթի հետ։

Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման անցումը ներկայացրեց որպես ժողովրդավարական ձեռքբերում, կամ ներկայացրեց բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, մենք, իհարկե, ներսում տեսնում ենք, որ նոր, այսպես ասած, խորհրդարանական կառավարման ձևը ինչ բնույթ ունի, նաև հաշվի առնելով, թե ինչ ձևով է ընտրվել այս խորհրդարանը և ինչ ձևով է ներկայացնում մեր ժողովրդի մեծ շերտը։

-Սերժ Սարգսյանի ելույթը, ըստ Ձեզ, ԵՄ-ի մոտ ինչպիսի՞ տպավորություն թողեց՝ հաշվի առնելով նաև, որ նա հիշեցրեց, որ 2013-ին Եվրոպայի իր գործընկերները չցանկացան շարունակել համագործակցությունը, դեմ եղան «և-և»-ի քաղաքականությանը, Հայաստանը ստիպված անդամակցեց ԵՏՄ-ին, բայց այսօր առկա են հաջողություններ։

-Այն, որ Հայաստանը ստիպված եղավ մտնել ԵՏՄ, դա պարզ է և բոլորը գիտեն, թե դա ինչպես եղավ։ Դա եղավ Պուտինի գիշերային հրավերով։ Որ այն ժամանակ Հայաստանը տապալեց ԵՄ-ի հետ 4 տարվա բանակցային գործընթացը, դա էլ գիտենք։ Հիմա չեմ կարծում, որ դա ամենաէական հարցն է։ Ուշադրություն դարձրեք, որ ԵԽԽՎ-ում իր ելույթի և հարցուպատասխանի մոտ մեկ ժամվա ընթացքում չարտասանեց Ռուսաստան բառը։ Իսկ ԵԽ-ում գիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում, գիտեն Մոսկվայի կողմից ճնշումների մասին, գիտեն, որ Ռուսաստանը տիրում է ամբողջապես Հայաստանի հիմնական ոլորտներին, էլ չեմ ասում, որ քաղաքական առումով Հայաստանը միշտ պաշտպանում է Ռուսաստանի բանաձևերը։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր այն մարդիկ, որոնք հետաքրքրվում են Հայաստանով, ամբողջ տեղեկատվությունն ունեն, նույնիսկ հայերեն տպված հոդվածներին հնարավորություն ունեն ծանոթանալու ու պարզ գիտեն, թե ինչ է կատարվում։ Կոռուպցիայի դեմ պայքարից Սերժ Սարգսյանը շատ խոսեց, բայց մենք տեսնում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի որևէ ազդեցիկ հաջողություն կամ առաջընթաց չկա՝ հատկապես հաշվի առնենք, որ այդ բոլոր կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված մարդիկ այս կամ այն ձևով ընտրվեցին ու նստած են խորհրդարանում, կամ կառավարության շուրջ գտնվող կազմակերպությունների կամ գործարքներ ունեցող մարդկանց մեջ են։

-Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա՞ պետության ղեկավար պաշտոնների չհավակնելու իր խոսքին, և արդյո՞ք դա առհասարակ հետաքրքրում է ԵՄ-ին։

-Մի հարցից երևաց, որ ուշադրություն դարձնում են, որովհետև նշեցին, որ դուք ձեր 10 տարին ղեկավարեցիք և ինչ հաջողություններ ունեցաք։ Դա ցույց է տալիս, որ մարդիկ տեղյակ են, որ Սերժ Սարգսյանը թույլատրելի երկու ժամկետ արդեն եղել է երկրի նախագահ։ Երևի թե Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանը, որովհետև դժվար թե կարողանա որևէ մարդ գտնել, որը մի կողմից պատշաճ ձևով կղեկավարի երկիրը, միաժամանակ կլինի իր ազդեցության տակ։

-Եթե ամփոփենք ԵԽԽ-ում Սերժ Սարգսյանի ելույթը և հարցուպատասխանը, կարո՞ղ ենք արձանագրել, որ նա կարևոր դերակատարում է ունենալու նաև ապրիլից հետո, և նրա պատասխանները բարեփոխումների մասով հենց դա էին առանցքում պահում։

-Առնվազն նա ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու ֆունկցիա ունի և շարունակելու է պայքարել։ Նա հո նկատի չունե՞ր, որ այս մեկ-երկու ամսվա ընթացքում է պայքարելու։ Նա խոսում էր երկարատև պայքարի մասին, հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում