Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

«Հայկական վերածննդի» մաս այլևս չեմ կազմում. դա կապ ունի Հայաստանի արտաքին կողմնորոշման հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)։

-Պարոն Առաքելյան, «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը, որը մասնաճյուղեր ունի աշխարհի տասը երկրներում, հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ միանում է «Հանուն Հայաստան պետության» ճակատին: Դուք նույնպե՞ս միացել եք, կողմնակի՞ց եք պայքարի այդ տարբերակին:

-Ես ողջունում եմ «Հայկական վերածննդի» այդ որոշումը: Բայց ստացվեց այնպես, որ ես «Հայկական վերածննդի» մաս այլևս չեմ կազմում: Ես ունեմ իմ տեսակետները, որոնք տարբերվում են «Հայկական վերածննդի» մոտեցումներից, հիմնականում դա կապ ունի Հայաստանի ապագա կողմնորոշման հետ: Այնուամենայնիվ, մենք գտնվում ենք նույն հիմնասյուների վրա և բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքական և տնտեսական այն իրավիճակը, որը տիրում է Հայաստանում, անընդունելի է, և այն որոշումները, որոնք ընդունվել են Հայաստանի իշխանության կողմից, Հայաստանին, իբրև պետություն, տանում են դեպի անկում: Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ունի պետականությունը պահելու և զարգացնելու միայն մեկ ճանապարհ, դա ճանապարհն է դեպի Արևմուտք: Այլընտրանք Հայաստան պետության համար գոյություն չունի: Իմ տեսակետը հիմնվում է պարզ վերլուծության վրա, անգամ թռուցիկ հայացքով տեսանելի է այն երկրների կյանքը, տնտեսական վիճակը, ժողովուրդների ազատությունները, որոնք գտնվում են Արևմուտքում, նկատի ունեմ ԵՄ, ԱՄՆ: Եվ այն ուղու, և այն պետությունների կյանքը, որոնց միացել է Հայաստանը, նկատի ունեմ ԵԱՏՄ անդամ երկրներին: Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ անդամ երկրները ավտոկրատ, տնտեսական անկում ապրող պետություններ են: 2013-ին մեզ մի թեթև պարզաբանվեց, Հայաստան ղեկավարության կողմից, թե սեպտեմբերի երեքին մեկ գիշերվա ընթացքում ինչու է տեղի ունեցել այդ որոշումը, հիմնավորվում էր հետևյալ կերպ՝ Հայաստանը կստանա պաշտպանվածություն, տնտեսական աճ: Մենք, սակայն, տեսնում ենք, որ որևէ պաշտպանվածություն Հայաստանը ձեռք չբերեց, ունեցանք Ապրիլյան պատերազմ, սահմանի վրա կորցրինք մեր զավակներին: Մեկ այլ հարց է՝ ինչու են առաջին գծում գտնվում 18-19 տարեկան, կարելի է ասել՝ երեխաներ, ոչ թե փորձառու զինվորականները, ինչու է սահմանի պաշտպանվածությունը պահածոյի տարաներով իրականացվում: Մեր թշնամին մեր ստրատեգիկ գործընկերոջից կարողացել է գնել այն զենքը, որը Հայաստանում այդ պահին գոյություն չուներ՝ «Սոնցեպյոկ»-ը, որը, ի դեպ ասեմ՝ միջազգային կոնվեցիայով արգելված զենք է համարվում, բայց ադրբեջանցիները կարողացան այն օգտագործել և գուցե հենց այդ զենքի շնորհիվ էլ կարողացան այդ 800 հեկտար հողը գրավել մեր սահմանային գոտում: Փոխարենը մենք ընկանք մեծ կախվածության մեջ: Նման փաստերի առկայությունը հարց է բարձրացնում՝ դա՞ էր խոսք տված պաշտպանվածությունը մեր ստրատեգիկ բարեկամների կողմից: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, հենց առաջին տարվա ընթացքում տնտեսական աճի փոխարեն մենք ստացանք անկում, նույնիսկ մեր առևտուրը Ռուսաստանի հետ 40 տոկոսով նվազեց: Փաստորեն, Հայաստանը զարգացման փոխարեն ստացավ դեպրեսիա, և մենք այսօր գտնվում ենք այդ իրավիճակում:

-Ըստ էության՝ արտաքին կողմնորոշումների տարբերություններո՞վ է պայմանավորված եղել Ձեր՝ այդ կառույցից դուրս գալը:

-Իհարկե, վերջերս ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, բայց մեր ստորագրած փաստաթղթերը ամենևին էլ այն փաթեթը չէ, ինչ ստորագրել են Վրաստանը և Ուկրաինան: Հիմքեր կան մտածելու, որ ստորագրված պայմանավորվածությունները կոսմետիկ բնույթ կարող են կրել:

Իշխանական այն էլիտան, որ այսօր իշխում է Հայաստանում, կարծում եմ, երբեք չի գնա ռեալ փոփոխությունների, քանի որ կատարելով ԵՄ պայմանները, որոնց թվում են՝ խոսքի ազատությունը, անկախ դատական սիստեմը, ազատ շուկան և այլն, կբերի նրան, որ քրեաօլիգարխիկ համակարգը այլևս էլ չի կարողանա իրենց սովոր կերպով գործունեություն ծավալել, իսկ ուրիշ ձևով նրանք աշխատել չեն կարող, և ի վերջո կբերի իրենց իշխանության վերջին: Համոզված եմ՝ իրենք դա պարզ գիտակցում են: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ եվրաինտեգրացման պայմանագրի կետերի իրագործումը կկրի ձևական բնույթ, ինչպես դա արվում է հիմա: Ասենք՝ խոսքի ազատությունը հետևյալ բանաձևով է աշխատում՝ փոքր լրատվամիջոցները կարող են ձայն բարձրացնել, բայց այն, ինչ վերաբերում է Հանրային հեռուստատեսությանը, այդ ազատ ձայն բարձրացնողներն այնտեղ տեղ չունեն: Տեսեք՝ Ուկրաինայում և Վրաստանում հեռուստաալիքները կարողանում են ուղիղ տեքստով խիստ քննադատություններ հնչեցնել, ներկայացնել վերլուծականներ իշխանությունների սխալ քայլերի հետ կապված, կոռուպցիա բացահայտել, իսկ Հայաստանում փոքր են այդ հնարավորությունները: Իսկական ազատ մտքի արտահայտությունը մասմեդիաներում գոյություն չունի:

-Մեկուկես տարվա մեջ առաջին անգամ Կարեն Կարապետյանը Եվրոպա այցելեց, և Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների, և շվեյցարացի գործարարների հետ հանդիպմանը կոչ արեց գալ և Հայաստանում ներդրումներ անել: Մեկ տարի առաջ էլ՝ փետրվարին, Սփյուռքին նույն կոչերով էր հանդես գալիս Կարեն Կարապետյանը: Որքանո՞վ սփյուռքահայերն ականջալուր կլինեն Կարեն Կարապետյանի կոչին:

-Իմ խորին համոզմամբ՝ կոչեր անել պետք չէ, պարզապես պետք է ստեղծել այն հնարավորությունները, որոնք կդրդեն ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանում և լայնածավալ աշխատանք սկսել: Այդ հիմքի հիմնասյուները ազատությունն է, արդար դատարանն է, բիզնեսի ազատությունն է,արդար տնտեսական շուկան է, ստաբիլ քաղաքական վիճակը: Ես չեմ տեսնում հիմա Հայաստանում իրական արդարադատություն և ո՛չ էլ քաղաքական կայուն իրավիճակ, մենք դե ֆակտո գտնվում են պատերազմական իրավիճակի մեջ, և պետք է քաղաքական ձևերով լուծում գտնել հարցին լուծում տալու համար: Բայց այդ աշխատանքը չի տարվում Հայաստանում: Եվ ես այդ բազան չեմ տեսնում: Ես հիշում եմ՝ մեր բազմաթիվ վարչապետերի, որ նման կոչերով են հանդես եկել, բայց դա ոչ մի բանի չի հանգեցրել: Այսօր, մտնելով ԵԱՏՄ կազմի մեջ, Հայաստանը հսկայական հնարավորությունից զրկվել է: Հայաստանը կորցրել է միլիարդանոց հարուստ շուկան, որ գտնվում է ԵՄ-ում և Միացյալ Նահանգներում՝ մտնելով կիսասնանկացած ռուսաստանյան և ղրղըզստանյան շուկա: Ես այսօր շատ գործարարների եմ հանդիպում Եվրոպայում, ովքեր Հայաստանի հետ ծրագրեր էին իրականացնում և հիմա այդ ծրագրերը դադարեցրել են, խոսքը գնում է առևտրի մասին, նրանց համար այդ պայմաններն անընդունելի են: Հայաստանը այսօր զրկված է իր ապրանքները շուկայական մրցակցության ընդունելի գներով Եվրոպա հասցնելուց: Եվրոպայում այսօր Թուրքիայից բերած մրգեղեն գոյություն ունի, իսկ Հայաստանից այդ հնարավորությունը չկա բերել-հասցնելու, Հայաստանի հետ համաշխարհային մեծ առևտրական ցանցերը հնարավորություն չունեն աշխատելու, քանի որ Հայաստանի առևտրական ցանցը կիսամոնոպոլիզացված վիճակում է գտնվում: Եվ մենք պետք է հասկանանք, որ Հայաստան պետության գոյության համար մենք պետք է շարժվենք դեպի այդ հզոր և հարուստ բևեռը, քանի որ այն բևեռը, որում այսօր կանք, խորտակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում