Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում զինյալները հարձակվել են Save the Children միջազգային կազմակերպության շենքի վրա: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով Նանգարհարի նահանգի նահանգապետի մամուլի քարտուղարին:
Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ծայրահեղականները նախ գործի են դրել պայթանյութը, որը տեղադրված Էր ավտոմեքենայում: Հաղորդվում Է պայթյունի հետեւանքով 11 տուժածների մասին:
Ներկայում համալիրի մոտ շարունակվում Է փոխհրաձգությունը զինյալների ու անվտանգության տեղական ուժերի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: