ԱՄՆ քաղաքացիների գրեթե կեսը (52%) վախենում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ոչ օրինաչափ կերպով միջուկային զենք կիրառել և հարված հասցնել ինչ–որ մի երկրի վրա։ Այս մասին վկայում են The Washington Post թերթի և ABC հեռուստաալիքի հարցումները։
Հարցվածների 60%-ը հայտարարել է, որ Թրամփին չէին վստահի միջուկային կոճակը, 38%-ը հակառակ կարծիքին են եղել։
Նրանք, ովքեր Թրամփին միջուկային զենք չէին վստահում, 90% –ով անհանգստություն են հայտնել, որ ամերիկյան ղեկավարը կարող է միջուկային հարված հասցնել ինչ որ մի երկրի վրա։ Այս ցուցանիշը ընդհանուր հարցվածների 52% է կազմել։
Հետազոտությանը մասնակցել է հազար մարդ՝ ս.թ. հունվարի 15-18–ն ընկած ժամանակահատվածում։