ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տանուլ կտար դեմոկրատների թեկնածուներին, եթե ընտրությունները հենց հիմա անցկացվեին։
Այս մասին վկայում են՝ CNN հեռուստաընկերության նոր սոցհարցման արդյունքները։
Թրամփը տանուլ կտար Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսին, ԱՄՆ նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենին, ինչպես նաև հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիին, եթե նրանք առաջադրեին իրենց թեկնածությունը։
Ընդ որում, այս երեք թեկնածուներն էլ չեն ժխտում իրենց հնարավոր մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին։