Ավրաամ Ռուսոն հաշտվել է իր կնոջ հետ։ Երգիչը կարողացել է հարթել հարաբերությունները, ինչից հետո մեկնել է ԱՄՆ՝ նախապես ծրագրած համերգներին։ Բացի այդ, նա մտադիր է ժամանակ անցկացնել հարազատների հետ։
Մինչ այդ Ռուսոն վիճել էր կնոջ հետ և կանգնած էր բաժանման շեմին։ Բավական երկար ժամանակ երգիչը չի տեսել ընտանիքին, ինչպես նաև ունեցվածքը կիսելու փաստաթուղթն է պատրաստել։ Երգչի կինը սակայն չի ստորագրել փաստաթուղթը։ Դրանից մի քանի ամիս անց հարաբերությունները սկսել են կարգավորվել։ Կինը հաղորդել է, որ իր ամուսինը իրավիճակի զոհ է դարձել, ինչի պատճառով ընդհարման մեջ է ներքաշել մտերիմներին։