Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Միտինգ» և «դասախոսություն» խորհրդարանում

«Ոչ մի խնդիր չկա, ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, կանաչի կերեք։ Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք։ Խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք։ Բենզինը թանկացել է, բրդեք ձեր մեքենաները»,- այսօր թանկացումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ կառավարությանը հեգնել է Նիկոլ Փաշինյանը: Վերջինս պատկերավոր ներկայացրել է նաև կառավարության վիճակագրական մանիպուլյացիայի սխեման: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ ստեղծվել է պատկերավոր մի կշեռք, որի մի նժարին դրվել են թանկացումները, մյուս նժարին՝ էժանացումները։ Հանրագումարի արդյունքում ստացվում է այն, որ համատարած գնաճի պայմաններում վիճակագրական ծառայությունը եկել է եզրակացության, որ գնաճն ընդամենը 2.6 տոկոս է։

Ընդդիմադիր պատգամավորը խոսել է փաստերով, և այս պարագայում կառավարության ներկայացուցիչների համար շատ դժվար է հակափաստարկ բերելը. նրանց մնում է ժողովրդին հորդորել՝ կանաչի կամ կանաչ սոխ ուտել, կամ էլ՝ ավանսով խոստանալ, որ կարագի գինը շուտով էժանանալու է:

Սակայն խնդիրը միայն վիճակագրական մանիպուլյացիան չէ. դա կառավարության կեղծարարությունների միայն այսբերգային դրսևորումն է, որի միջոցով փորձում են մարդկանց ուղեղները «լվանալ» ոչինչ չասող թվերի ու մասնագիտական տերմինների տարափով:

Նույն կեղծիքի դրսևորումն են նաև խորհրդարանական այսօրվա լսումները, որոնց ընթացքում խոսվում է գործնականում ամեն ինչից, վերլուծվում է անգամ միջազգային շուկայի կոնյուկտուրան, սակայն շրջանցվում է հիմնական թեման՝ ինչպե՞ս անել, որ կանխվեն սպեկուլյատիվ թանկացումները, որոնք առաջին հերթին հարվածում են հասարակության անապահով խմբերի գրպանին:

Խիստ կենսական է, նույնիսկ անհրաժեշտություն՝ պարզել, թե թանկացումների որ հատվածն է բաժին ընկնում միջազգային ոչ բարենպաստ կոնյուկտուրային, որը՝ մեր տնտեսության կառուցվածքին:

Հենց այս հարցի պատասխանին պետք է հետամուտ լինի ընդդիմությունը, որովհետև, եթե կառավարությունն անզոր է ազդել, օրինակ, կարագի կամ բենզինի միջազգային գների վրա, ապա կարող է ու պարտավոր է վերացնել դրանց ներկրման մենաշնորհը, որպեսզի միջազգային կոնյուկտուրան Հայաստանում գնային սպեկուլյատիվ քաղաքականության պատճառ չդառնա:

Կարեն Կարապետյանի կառավարությունը գուցե իսկապես մեղավոր չէ, որ համաշխարհային շուկայում թանկանում են բենզինի գները, բայց հաստատ մեղավոր է այն հարցում, որ Հայաստանի տնտեսական հարաբերություններում բացակայում է մրցակցության բաղադրիչը, ինչը բերում է նրան, որ դրսի թանկացումները աղետի առաջ են կանգնեցնում Հայաստանի տնտեսությունը, իսկ համաշխարհային շուկայում գնանկումը, որպես կանոն, շրջանցում է Հայաստանը:

Մաքսային միությունն անհրաժեշտաբար պետք է նպաստի երկրի տնտեսության զարգացմանը, բայց եթե Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին պարբերաբար բերելու է շուրջ 800 անուն ապրանքների թանկացմանը, ապա անհրաժեշտություն է առաջանում քննարկել այդ միությունում Հայաստանի գտնվելու նպատակահարմարության հարցը, մանավանդ, որ ինտեգրացիոն այդ մոդելը հեռանկարներ չի ստեղծում Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Սրանք գլոբալ հարցեր էին, որոնք շրջանցվեցին խորհրդարանական այսօրվա լսումների ժամանակ: Մենք լսեցինք կառավարության ներկայացուցիչների դասախոսություններ հիշեցնող զեկույցները, ընդդիմադիր պատգամավորների միտինգային ելույթները, սակայն դրանցից հասարակության դարդն ու ցավը չպակասեց՝ ևս մեկ անգամ փաստելով, որ քաղաքական համակարգն անհուսալիորեն օտարված է հասարակությունից:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում