Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը ԵԽԽՎ-ում շահեկան վիճակում է հայտնվել

Նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանն առաջին անգամ է մասնակցում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն այդ համաձայնագրի ստորագրումից հետո շահեկան վիճակում է հայտնվել, նշեց. «Բնականաբար, դա կարևոր նշանակություն ունի առհասարակ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, և այդ պատճառով էլ ես անդրադարձա դրան որպես ձեռքբերում»: Իր ելույթում Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով համաձայնագրին, նշել է, որ Եվրոպական միության հետ մեր համագործակցության հետագա ընդլայնման համար նոր հնարավորություններ են ստեղծվում. «Փաստաթղթի հիմքում ընկած է եվրոպական արժեքների ընդհանուր բազան` կայուն հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ: Այն կխորացնի մեր համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, ներդրումների ոլորտներում՝ ընդլայնելով մեր հասարակությունների մերձեցումը»:

Արփինե Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխություն է տեղի ունեցել: Նրա խոսքերով՝ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխության հարց, որովհետև Ալան Միլը՝ Սոցիալիստների խմբից Հայաստանի հարցով համազեկուցողը, այլևս վեհաժողովի կազմում չէ, քանի որ անգլիական խորհրդարանում դադարել են նրա լիազորությունները: Ի դեպ, Սոցիալիստների խմբի անունից Հայաստանի հարցով համազեկուցող է նշանակվել Ուկրաինան ներկայացնող Յուլիա Լովոչկինան:

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահի ընտրություն: «Երեկ կայացած քվեարկության արդյունքում առաջադրվել էր հունգարացի պատվիրակի թեկնածությունը, սակայն այսօր Նորվեգիայի պատվիրակության ղեկավարի կողմից հանձնաժողովի նիստում առաջադրվեց երեկ ԵԺԿ խմբի նախագահի թեկնածու համարվող և 47, այսինքն՝ հավասար քվե ստացած Ռիե Օմենռուտենի թեկնածությունը: Գաղտնի քվեարկության արդյունքում հունգարացի պատվիրակը ստացել է 22, իսկ Օմենռուտենը՝ 30 ձայն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ վաղը ԵԽԽՎ-ում ելույթ է ունենալու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահի, Վենետիկի հանձնաժողովի նախագահի և այլ պաշտոնյաների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում