Դիզայներները ներկայացրել են նոր iPhone XI-ի կոնցեպտը։ Լուսանկարները հրապարակել է iDropNews պարբերականը։
Մասնագետները հավաքել են նոր սերնդի սմարթֆոնի մասին բոլոր շշուկներն ու հրապարակել իրենց տեսլականն առ այն, թե ինչպիսի տեսք կունենա Apple ամերիկյան կորպորացիայի նորույթը։ Դիզայներների վարկածով՝ նոր iPhone-ը 2 մուտք ունի 2 SIM-քարտերի համար, ինչպես նաև փոքրացված շրջանակ։
Ներքին աղբյուրների տվյալներով՝ դեմքերի ճանաչման գործառույթը կներկառուցվի սարքի առջևի տեսախցիկում, ինչը թույլ կտա փոքրացնել էկրանի վերևի հատվածի կտրվածքը։ iPhone X-ում 3D սքանավորման համար պատասխանատու է True Depth առանձին տեսախցիկը։